Որոնք են նախադիաբետի մասին հուշող ախտանշանները, խնդրի զարգացմանը նպաստող գործոններն ու դրա դեմ պայքարի միջոցները
Նախադիաբետը բավական տարածված ախտաբանական վիճակ է, որը կարող է պայմանավորված լինել մի շարք այլ խանգարումներով, այդ թվում՝ զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներով, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակով ու ճարպի (հատկապես որովայնի հատվածում կուտակված ճարպի) բարձր մակարդակով։ Այս խնդրի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, այլապես այն կարող է հեշտությամբ վերածվել երկրորդ տիպի շաքարային դիաբետի, որը շատ ավելի վտանգավոր հիվանդություն է։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել խանգարումն ու միջոցներ ձեռնարկել, մինչդեռ մարդկանց ոչ միշտ է հաջողվում նկատել խնդիրը զարգացման վաղ փուլերում։
«Շատերի մոտ կարող է լինել նախադիաբետ, սակայն մարդիկ կարող են չիմանալ դրա մասին։ Ինսուլինը, որն արտադրում է մարդու ենթաստամոքսային գեղձը, դառնում է պակաս արդյունավետ արյան մեջ պարունակվող շաքարը դուրս բերելու համար, ինչի հետևանքով զարգանում է ինսուլինակայունություն։ Այս դեպքում ուտելուց հետո արյան մեջ շաքարի մակարդակը կարող է զգալի բարձրանալ», - մեջբերում է մասնագետների խոսքերը Times Now պորտալը։
Բժիշկները նախազգուշացնում են, որ այս հիվանդությունը շաքարային դիաբետից քիչ վտանգավոր համարելը շատ սխալ մոտեցում է և կարող է վատ հետևանքներ ունենալ։ Բանն այն է, որ նախադիաբետը կարող է շատ վտանգավոր բարդությունների, այդ թվում՝ սրտամկանի ու գլխուղեղի հիվանդությունների և տեսողության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։ Բացի այդ, այն կարող է խիստ բացասաբար անդրադառնալ երիկամների վրա։ Ընդ որում՝ խնդիրները կարող են այնքան լուրջ լինել, որ բուժման միակ արդյունավետ միջոց է կարող է լինել օրգանի փոխպատվաստումը։
Որոնք են նախադիաբետի մասին հուշող ախտանշանները
Նախադիաբետը ժամանակին նկատելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել դրա մասին հուշող ախտանշաններին, սակայն խնդիրն այն է, որ այս խանգարումը սովորաբար չի դրսևորվում ակնհայտ ախտանշաններով, ուստի մարդիկ դրանք պարզապես չեն նկատում կամ վերագրում են այլ հիվանդություններին։ Այնուամենայնիվ կան որոշակի փոփոխություններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Նախադիաբետի մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են հոգնածությունը, էներգիայի ցածր մակարդակը, հաճախ անհանգստացնող ծարավի զգացումը, տեսողության աղոտացումը, ոտքերի մատների թմրածությունը, մկանային զանգվածի կորուստը, սեռական օրգանների քորը և հաճախամիզությունը։
Վերոնշյալ ախտանշանների առկայությունը հուշում է անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, ինչն էլ թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել ու կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը՝ խուսափելով խնդրի հետագա բարդացումից ու շաքարային դիաբետի զարգացումից։ Սակայն միայն ախտանշաններին հետևելը բավական չի լինի առողջական խնդիրներից խուսափելու համար, քանի որ հարկավոր է նաև միջոցներ ձեռնարկել նախադիաբետի զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։
Որոնք նախադիաբետի զարգացման հավանականությունը բարձրացնող գործոնները
Նախադիաբետի զարգացման հավանականությունը զգալիորեն բարձրացնում են արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակն ու զարկերակային բարձր ճնշումը։ Բացի այդ, շատ վտանգավոր կարող են լինել նաև ավելորդ քաշն ու ճարպակալումը, ինչպես նաև ընտանեկան անամնեզում այս խնդրի առկայությունը։ Սա է պատճառը, որ նախադիաբետից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել այս գործոններից։
Ինչպես կարելի է պայքարել նախադիաբետի դեմ
Նախադիաբետի դեմ պայքարի համար հարկավոր է առաջին հերթին վարել առողջ կենսակերպ։ Անհրաժեշտ է ամեն օր աերոբային վարժություններ անել, պահպանել առողջ քաշը ու վերահսկել սննդակարգը, ինչը նշանակում է, որ հարկավոր է հրաժարվել վերամշակում անցած վնասակար մթերքից, արագ ածխաջրերով հարուստ մթերքից, քաղցր ու գազավորված ըմպելիքներից և փոխարենը հարստացնել սննդակարգը սպիտակուցներով, լոբազգիներով ու ամբողջահատիկ մթերքով։ Բացի այդ, շատ կարևոր է նաև օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելը, ուստի չի կարելի մոռանալ նաև պարբերաբար մաքուր ջուր խմելու անհրաժեշտության մասին։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը