Ամենաարդյունավետ բնական դեղամիջոցները զարկերակային բարձր ճնշման կարգավորման համար. 15 փորձված բաղադրատոմս
Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ ախտաբանությունների, այդ թվում՝ գլխուղեղի կաթվածի, սրտանոթային խնդիրների ու երիկամների հիվանդությունների զարգացման պատճառ։ Հայտնի է, որ այս խանգարման զարգացմանն են նպաստում ներզատական համակարգի գեղձերի գործառույթների խանգարումը, երիկամների հիվանդությունները, ծխախոտի գործածությունը, սննդակարգում մեծ քանակությամբ կերակրի աղի գործածությունը, սթրեսները, քնի պակասը, կենտոնական նյարդային համակարգի տրավմաներն ու ժառանգական նախատրամադրվածությունը։ Զարկերակային գերճնշումը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց լուրջ ախտանշանների՝ մնալով աննկատ ու կործանարար ազդեցություն ունենալով օրգանիզմի վրա։
Զարկերակային գերճնշման ախտորոշման դեպքում մասնագետները որպես կանոն նշանակում են արյան ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելու և ճնշման տատանումները կանխելու ամենակարևոր նախապայմանը սննդային սովորությունները կարգավորելն է, ինչպես նաև սննդակարգում ճնշման նվազմանը նպաստող մթերքի ու ըմպելիքների ներառելը։ Բացի այդ, կարելի է կիրառել նաև ճնշումը կարգավորող բնական դեղամիջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղատնային միջոցները, սակայն ի տարբերություն դրանց չեն առաջացնում կողմնակի բարդություններ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փորձված բաղադրատոմս, որոնք համարվում են զարկերակային ճնշումը կարգավորող լավագույն բնական միջոցները, ուստի նման խնդրի դեպքում դրանք դրանք կիրառելը կարող է շատ օգտակար լինել։ Նման բնական դեղամիջոցները կարող են հիանալի միջոց լինել ինչպես ճնշման տատանումների կանխարգելման համար, այնպես էլ անսպասելի բարձրացած ճնշումը նվազեցնելու համար, իսկ բնական բաղադրության շնորհիվ նաև հավելյալ օգուտ կտան օրգանիզմին։
- Զարկերակային բարձր ճնշման կարգավորման ամենատարածված ժողովրդական միջոցը կիտրոնն է։ Պարզապես հարկավոր է մեկ կիտրոնի հյութը քամել, ավելացնել մի բաժակ ջրին և խմել ամեն առավոտ նախաճաշից առաջ։
- Զարկերակային ճնշումը նվազեցնող հիանալի միջոց է նաև սխտորը, որի նման ազդեցությունը պայմանավորված է դրանում ծծմբային միացությունների պարունակությամբ։ Զարկերակային ճնշման կարգավորման համար խորհուրդ է տրվում օրական 2-4 պճեղ սխտոր օգտագործել։ Սխտորը պետք է լինի թարմ և հում, այն հարկավոր է ուտել նախաճաշից առաջ կամ քնելուց առաջ։
- 1 ճաշի գդալ խնձորի քացախն ու 1/8 թեյի գդալ կերակրի սոդան լուծել մի բաժակ ջրում ու խմել ստացված խառնուրդը։ Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս խառնուրդը խմել օրական երկու անգամ։
- 1:1 հարաբերակցուցթյամբ խառնել սևապտուղ արոսենու չորացրած հատապտուղներն ու ալոճենու պտուղները, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուր ու թրմել 8 ժամ։ Պատրաստի թուրմը քաղցրացնել մի փոքր մեղրով և խմել ստացված ըմպելիքը որպես թեյ։
- 1 ճաշի գդալ սամիթի պտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 10 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել կես ժամ, քամել և խմել օրական երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան կես բաժակ։
- 1 բաժակ ճակնդեղի հյութին ավելացնել նույն քանակությամբ մեղր, լավ խառնել ու ընդունել ստացված խառնուրդն օրական 3-4 անգամ ուտելուց առաջ։ Նույն կերպ կարելի է պատրաստել նաև գազարի հյութի կամ բողկի հյութի ու մեղրի խառնուրդը։
- 1:2:3 հարաբերակցությամբ խառնել ալոճենու պտուղները, անանուխն ու առյուծագին, ստացված խառնուրդը մանրացնել, այնուհետև 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու շարունակել եռացնել ևս 10 րոպե։ Վերցնել տարան կրակից, փաթաթել տաք կտորով և թրմել կես ժամ։ Պատրաստի թուրմը քամել ու խմել օրական երեք անգամ ուտելուց հետո 1/3 բաժակ։
- 1 ճաշի գդալ բռնչու հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, ծածկել տարան կափարիչով, դնել տաք գոլորշու վրա և տաքացնել 15 րոպե։ Թրմել ևս 45 րոպե, այնուհետև քամել ու ավելացնել այնքան ջուր, որպեսզի ստացվի 200 մլ թուրմ։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ 1/3 բաժակ։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս թուրմը սառնարանում կարելի է պահել առավելագույնը երկու օր։
- Սևապտուղ արոսենու թարմ հատապտուղների հյութը քամել և ընդունել օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ 1/3 բաժակ։
- Սևապտուղ արոսենու հատապտուղները կարելի է կիրառել նաև թուրմի տեսքով։ Պարզապես հարկավոր է 1 ճաշի գդալ հատապտուղները լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ։ Պատրաստի թուրմը քամել և խմել որպես թեյ։
- 1 ճաշի գդալ մասուրի չորացրած պտուղներին ավելացնել երկու բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 10 րոպե։ Պատրաստի թուրմը թողնել սառչի, այնուհետև քամել ու քաղցրացնել 1 ճաշի գդալ մեղրով։ Թուրմը հարկավոր է պահել սառնարանում և ընդունել օրական 2-3 անգամ 1/4 բաժակ։
- Մի բաժակ լոռամիրգը մսաղացով մանրացնել, այնուհետև ավելացնել մի բաժակ մեղր, լավ խառնել և ընդունել ստացված խառնուրդն օրական երեք անգամ ուտելուց 15-20 րոպե առաջ մեկական ճաշի գդալ։
- 1 ճաշի գդալ սամիթը կամ սամիթի սերմերը մեկ ժամ թրմել 1,5 բաժակ եռման ջրում և ստացված թուրմն ընդունել օրական 4-5 անգամ 1-2 ճաշի գդալ։
- 2:2:1 հարաբերակցությամբ խառնել անանուխի տերևները, երիցուկի ծաղիկներն ու կատվախոտի արմատները, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժալ եռման ջուր ու թրմել 45 րոպե։ Ստացված թուրմը քամել ու խմել օրական 1/3 բաժակ։ Բուժման կուրսը տևում է մեկ ամիս։
- 2 ճաշի գդալ հաղարջի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եռացնել 10 րոպե, այնուհետև վերցնել կրակից և ևս մեկ ժամ թրմել թերմոսի մեջ։ Պատրաստի թուրմը քամել և ընդունել օրական 3-4 անգամ 1/4 բաժակ։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Նորություններ 14:34 • 15/11 Տղամարդկանց 40%-ը վախենում է սեռական անկարողությունից. հետազոտություն 34%-ը վախենում է, թե զուգընկերուհին կարող է իրեն համեմատել իր նախկին տղամարդկանց հետ, իսկ գրեթե կեսին անհանգստացնում է այն միտքը, որ կարող է զուգընկերուհուն ցավ պատճառել: Անկողնում սեփական անկարողությունից վախենում է 40%-ը:
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը