Որոնք են կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակները
Քաղցկեղը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդությունը կարող է ախտահարել գրեթե բոլոր օրգաններն ու հյուսվածքները, ուստի կարող է ախտորոշվել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն կան քաղցկեղի տեսակներ, որոնք առավել հաճախ են ախտորոշվում այս կամ այն սեռի ներկայացուցիչների մոտ։
Մասնագետները ներկայացրել են կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակներն ու նշել դրանց զարգացմանը նպաստող հիմնական գործոնները։ Քաղցկեղի այս տեսակներն իմանալն ու դրանց զարգացմանը նպաստող գործոններին ուշադրություն դարձնելը թույլ կտա հնարավորինս կանխել դրանց զարգացումը, իսկ հիվանդության զարգացման դեպքում էլ կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ բարձրացնելով բարեհաջող բուժման հավանականությունը։
Կրծքագեղձի քաղցկեղ
Քչերին է հայտնի՝ քաղցկեղի այս տեսակը կարող է ախտահարել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, սակայն առավել հաճախ այն հայտնաբերվում է հենց կանանց մոտ, ինչի հետևանքով էլ համարվում է միայն իգական սեռի ներկայացուցիչներին բնորոշ հիվանդություն։ Սա կանանց շրջանում քացկեղի ամենատարածված տեսակներից մեկն է, որի զարգացմանը նպաստող գործոններն են տարիքը (50 տարեկան և ավելի), ժառանգական նախատրամադրվածությունը, հղիության բացակայությունը կամ ուշ առաջին հղիությունը, երեխային կրծքով չկերակրելը, ավելորդ քաշը, ֆիզիկական վարժությունները, կարմիր մսի գործածությունն ու ալկոհոլի չարաշահումը։
Թոքերի քաղցկեղ
Թոքերի քաղցկեղը տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է, սակայն այս հիվանդությունը բավական հաճախ է ախտահարում նաև կանանց։ Փորձագետների գնահատականներով՝ կանանց շրջանում ախտորոշվող քաղցկեղի բոլոր դեպքերի 12%-ը թոքերի ու բրոնխների քաղցկեղն է։ Հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոնը ծխախոտի գործածությունն է։ Վիճակագրական տվյալներով՝ ծխողները 15-30 անգամ հաճախ են հիվանդանում թոքերի քաղցկեղով կամ մահանում այս հիվանդությունից, քան այն մարդիկ, որոնք չեն ծխում։ Պասիվ ծխելը, ասբեստի, գազանման ռադոնի, մկնդեղի, դիզելային շարժիչների արտանետած գազերի ու աղտոտված օդի ազդեցությունը ևս կարող է բարձրացնել այս հիվանդության զարգացման հավանականությունը։ Բացի այդ, բավական մեծ դեր է խաղում նաև ընտանեկան անամնեզը, որը ևս չի կարելի անուշադրության մատնել։
Հաստ և ուղիղ աղիքների քաղցկեղ
Փորձագետների գնահատականներով՝ կանանց շրջանում ախտորոշվող քաղցկեղի բոլոր դեպքերի 8%-ը քաղցկեղի այս տեսակներն են։ Հաստ և ուղիղ աղիքների մեծ մասն ախտորոշվում են 50 տարեկան և 50 տարեկանից բարձր կանանց մոտ, սակայն տարիքից բացի շատ կարևոր են նաև այնպիսի գործոնները, ինչպիսին են ավելորդ քաշը կամ ճարպակալումը, ֆիզիկական ակտիվության պակասը, կարմիր կամ վերամշակում անցած մսի բարձր պարունակությամբ սննդակարգը, ծխախոտի գործածությունը, ալկոհոլի չարաշահումը, ինչպես նաև ժառանգական նախատրամադրվածությունը։
Արգանդի քաղցկեղ
Արգանդի քաղցկեղը համարվում է քաղցկեղի՝ կանանց վերարտադրողական համակարգի օրգաններն ախտահարող ամենատարածված տեսակը։ Այն զարգանում է արգանդի լորձաթաղանթում՝ էնդոմետրիումում։ Էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է տարիքի հետ։ Բացի այդ, հիվանդության զարգացման հավանականությունը բարձրանում է էստրոգեն հորմոնի հետևանքով։ Հատկապես վտանգավոր է դաշտանադադարից հետո էստրոգենի ընդունումը, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար տամօքսիֆենի և բեղմնականխիչ հորմոնալ դեղահաբերի ընդունումը։ Արգանդի քաղցկեղի զարգացման հավանականությունը բարձրանում է նաև այնպիսի գործոնների դեպքում ինչպիսին են կյանքի ընթացքում մեծ թվով դաշտանային ցիկլերը, հղիության բացակայությունը, ճարպակալումը, ձվարանների որոշակի ուռուցքները կամ ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը։
Վահանագեղձի քաղցկեղ
Վահանագեղձի քաղցկեղը կանանց շրջանում երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Չնայած այս հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, միևնույն է 30 տարեկանից հետո դրա զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում։ Քաղցկեղի այս տեսակի զարգացմանը նպաստող հիմնական գործոններն են ժառանգական նախատրամադրվածությունը, մեծ քանակությամբ յոդով հարուստ սննդակարգն ու ճառագայթման ազդեցությունը։ Սակայն չնայած նման տարածվածությանը, վահանաձև գեղձի քաղցկեղի տեսակների մեծ մասը, բարեբախտաբար, համեմատաբար հեշտ բուժվում են։
Նյութի աղբյուրը՝ The Health Site
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը