Որոնք են սրտային անբավարարության մասին հուշող հիմնական ախտանշանները
Սրտանոթային համակարգի առողջության մասին հոգ տանելը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար, քանի որ այս համակարգի հիվանդությունները համարվում են վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, սակայն մարդիկ այնուամենայնիվ հազվադեպ են ուշադրություն դարձնում սրտամկանի ու անոթների վիճակին, ինչի պատճառով էլ որոշ վտանգավոր հիվանդություններ հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն խորացած են լինում և բուժումը բավական արդյունավետ չի լինում։
Սրտանոթային համակարգի ամենատարածված հիվանդություններից մեկը սրտային անբավարարությունն է, որի զարգացումը հաճախ աննկատ է լինում։ Այն կարող է զարգանալ այլ հիվանդությունների հետևանքով՝ ախտահարելով ոչ միայն տարեցներին, այլև երիտասարդներին։ Սրտաբաններն այս ախտաբանությունը բնութագրում են որպես համախտանիշ, որի դեպքում սրտամկանը դադարում է լինել բավական առաձգական օրգանիզմին անհրաժեշտ արյան ծավալն ընդունելու և շրջանառելու համար։
«Սովորաբար հանգստի վիճակում սրտամկանը շրջանառում է 5-6 լիտր արյուն և մինչև 15 լիտր արյուն, երբ օրգանիզմը սթրեսային իրավիճակում է։ Սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ երբեմն այն կարողանում է շրջանառել ընդամենը 2,5 լիտր արյուն», - բացատրում է Սրտի գերմանական հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Թոմաս Մայներցը։
Սրտամկանի աշխատունակության նման նվազումը կարող է կյանքի համար վտանգավոր լինել, քանի որ նշանակում է, որ օրգաններն ու հյուսվածքները չեն ստանում բավականաչափ թթվածին, ինչը կարող է կործանարար լինել դրանց համար։ Օրինակ՝ գլխուղեղի հյուսվածքներում թթվածնի պակասը կարող է հանգեցնել գլխուղեղի ախտաբանությունների զարգացման, որոնք էլ հետագայում կդառնան թուլամտության պատճառ։
Պրոֆեսոր Մայներցի խոսքով՝ հարկավոր է շատ ուշադիր լինել ու գործել հնարավորինս արագ, քանի որ որքան շուտ ախտորոշվի սրտային անբավարարությունն ու սկսվի դրա բուժումը, այնքան ավելի բարեհաջող կլինի այն։ Սրտաբանի խոսքով՝ այս խանգարումից լիովին ազատվել չի հաջողվի, սակայն կարելի է փորձել ազատվել դրա պատճառից։ Մասնագետը բացատրում է, որ երբեմն այս խանգարումը պայմանավորված է լինում կորոնար զարկերակի նեղացմամբ, իսկ որոշ դեպքերում խնդրի պատճառ են դառնում սրտամկանի փականների հիվանդությունները։
«Սրտային անբավարարությունը կարող է զարգանալ զարկերակային ճնշման բարձրացման նկատմամբ հակում ունենալու դեպքում, ուստի զարկերակային գերճնշումով հիվանդները պետք է պարբերաբար ստուգեն իրենց սրտամկանի առողջական վիճակը», - նախազգուշացնում է մասնագետը։
Սակայն կանոնավոր պրոֆիլակտիկ բուժզննում անցնելը հիվանդության ախտորոշման միակ միջոցը չէ. շատ մեծ նշանակություն ունեն նաև խնդրի մասին հուշող ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Ինչպես նշում են Սրտի գերմանական հիմնադրամի մասնագետները, այս խնդիրը ոչ միշտ է հստակ ախտանշաններով դրսևորվում, իսկ սկզբնական փուլում այդ ախտանշաններն առհասարակ բավական ատիպիկ են լինում, ուստի մասնագետները հորդորում են շատ ուշադիր լինել խնդրի հետագա զարգացումից խուսափելու համար։
Բավական հաճախ սրտային անբավարարության մասին հուշող առաջին ախտանշանը լինում է անբացատրելի հոգնածությունը, որի դեպքում մարդը հոգնում է անգամ նախկինում հաճախ կատարվող որևէ գործողությունից հետո։ Շատերն այս ախտանշանը վերագրում են տարիքին կամ ֆիզիկական ակտիվության պակասին, մինչդեռ դրան ուշադրության չդարձնելը կարող է շատ վտանգավոր լինել։
Բացի այդ, այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնք նույնպես չի կարելի անտեսել։ Այս ախտանշանների շարքին են դասվում.
- պարզ գործողություններից հետո և անգամ հանգստի ժամանակ առաջացող հևոցը,
- ոտնաթաթերի և հատկապես կոճերի այտուցները,
- սրտի զարկերի անբացատրելի արագացումը, որը նկատվում է անգամ հանգստի ժամանակ ու չնչին ֆիզիկական ակտիվությունից հետո,
- շնչառության արագացումը, հազն ու արտասովոր ձայները շնչելու ընթացքում,
- մատների ու ոտնաթաթերի սառնությունը,
- գիշերային հաճախամիզությունը,
- հաճախակի գլխապտույտները և այլն։
Պրոֆեսոր Մայներցի խոսքով՝ այս ախտանշաններն արդեն հուշում են քրոնիկ սրտային անբավարարության մասին, որի զարգացման համար բավա կան երկար ժամանակ է պահանջվում, ուստի պարբերաբար բուժզննում անցնելը թույլ կտա խուսափել նման բարդացումից։
Ինչ վերաբերում է սուր սրտային անբավարարությանը, ապա այն բնորոշվում է դրա մասին հուշող ախտանշանների կտրուկ ի հայտ գալով։ Ընդ որում՝ այս դեպքում ախտանշանները կարող են սրվել ընդամենը հաշված ժամերի կամ անգամ րոպեների ընթացքում։ Սուր սրտային անբավարարության մասին են նախազգուշացնում այնպիսի տհաճ ախտանշանները, ինչպիսին են.
- անսպասելի ուժգին հևոցն անգամ հանգստի ժամանակ,
- թոքերի այտուցները,
- հազը, որն ուղեկցվում է բերանի խոռոչում փրփուրի առաջացամամբ,
- սաստիկ գունատությունն ու առատ քրտնարտադրությունը։
Այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում սրտային անբավարարությամբ, ուստի անմիջապես խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանք, այնուամենայնիվ, ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել կյանքի համար վտանգավոր հնարավոր հետևանքներից խուսափելու համար։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը