Որ ախտանշաններն են հուշում երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման մասին
Երկրորդ տիպի շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից է, որը դրսևորվում է արյան մեջ շաքարի բարձր մակարդակով։ Այս հիվանդությունը կարող է երկար ժամանակ զարգանալ առանց ակնհայտ ախտանշանների, ինչի պատճառով էլ մարդիկ այն հայտնաբերում են շատ ուշ, սակայն խնդիրն այն է, որ շաքարային դիաբետը չբուժելու դեպքում կարող են ի հայտ գալ բավական վտանգավոր խանգարումներ, այդ թվում՝ սրտամկանի, անոթների, նյարդերի, տեսողության օրգանների ու երիկամների ախտաբանություններ։
Այս հիվանդության հետևանքով զարգացող լուրջ բարդություններից խուսափելու համար հարկավոր է ժամանակ առ ժամանակ ստուգել արյան մեջ շաքարի մակարդակն ու անպայման ուշադրություն դարձնել այդ ցուցանիշի ախտաբանական բարձրացման մասին նախազգուշացնող ախտանշաններին։
Ինչպես Express պարբերականի հետ զրույցում նշել են բրիտանական Diabetes UK կազմակերպության մասնագետները, չնայած, որ երկրորդ տիպի շաքարային դիաբետը զարգանում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետևանքով, մարդը կարող է անգամ չգիտակցել, որ գտնվում է ռիսկային խմբում և ցանկացած պահին կարող է համարվել շաքարային դիաբետով հիվանդ։ Այս վիճակն ախտորոշելը, սակայն, շատ կարևոր է, քանի որ շաքրային դիաբետն այն հիվանդություններից է, որը, ինչպես արդեն նշվել է, բարձրացնում է մի շարք այլ մահացու հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար կազմակերպության փորձագետները ներկայացրել են այս հիվանդության առավել տարածված ախտանշանները, որոնք կարելի է հեշտությամբ նկատել։
Պոլիուրիա (շատամիզություն)
Շաքարային դիաբետի ամենատարածված ախտանշաններից մեկը սովորականից շատ մեզի արտազատումն է, որը կոչվում է պոլիուրիա։ Ինչպես նշում են մասնագետները, այս հիվանդության դեպքում օրվա ընթացքում արտազատվող մեզի քանակությունը գերազանցում է օրական երեք լիտրը։ Սա է պատճառը, որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ նկատվում են նաև քնի խանգարումներ, քանի որ պոլիուրիան ստիպում է մարդուն հաճախ արթնանալ միզապարկը դատարկելու համար։
Քաղցի զգացում
Այս հիվանդության մասին հուշող ամենատարածված ախտանշանների շարքին է դասվում նաև արտասովոր քաղցի զգացումը։ Այս դեպքում հիվանդի մոտ կարող է նկատվել քաղցի զգացում անգամ սննդի ընդունումից հետո։ Ինչպես բացատրում են մասնագետները, սա պայմանավորված է նրանով, որ այս հիվանդության ժամանակ խանգարվում է բջիջներին շաքարի մատակարարման մեխանիզմը, ինչն էլ հանգեցնում է էներգիայի մակարդակի անկման։ Արդյունքում գլխուղեղն ստանում է էներգիայի պակասի ազդանշան և այն լրացնելու համար քաղցի զգացում է առաջացնում։ Նման խանգարումների հետևանքով մարդը կարող է կրկին քաղցի զգացում ունենալ անգամ սնվելուց հետո, իսկ երբեմն այն նույնիսկ ավելի ուժգին է լինում, քան ուտելուց առաջ էր։
Ծարավի զգացում
Շաքարային դիաբետի մյուս տարածված ախտանշանն անհագ ծարավն է, որը տանջում է հիվանդին անգամ մեծ քանակությամբ հեղուկ օգտագործելու դեպքում։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ մեծ քանակությամբ հեղուկի գործածությունն ու ծարավի զգացումը ոչ միշտ են պայմանավորված լինում շաքարային դիաբետով, ուստի մինչ միջոցներ ձեռնարկելը հարկավոր է անպայման ստուգել արյան մեջ շաքարի մակարդակն ու խորհրդակցել բժշկի հետ։
Անբացատրելի հոգնածություն
Երկրորդ տիպի շաքարային դիաբետի մասին հուշող ևս մի տարածված ախտանշան է սաստիկ հոգնածությունը։ Նման ախտանշանն ի հայտ է գալիս էներգիայի պակասի պատճառով, ինչն էլ պայմանավորված է լինում էներգիայի արտադրության համար անհրաժեշտ շաքար չստանալով։ Ինչպես նշում են մասնագետները, երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում մարդը կարող է բավական երկար քնել, սակայն միևնույն ժամանակ նա կարթնանա հոգնած ու ինչպես հարկն է չհանգստացած, ուստի հարկավոր է զգոն լինել ու անուշադրության չմատնել նման ախտանշանը։
Այնուամենայնիվ Diabetes UK կազմակերպության փորձագետները նախազգուշացնում են, որ մշտական հոգնածության զգացումը լուրջ պատճառ է մասնագետին դիմելու ու բուժզննում անցնելու համար, քանի որ այն կարող է պայմանավորված լինել ոչ միայն շաքարային դիաբետով, այլև մի շարք այլ վտանգավոր հիվանդություններով, որոնք անուշադրության մատնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը