Նյարդերի վնասվածքների մասին հուշող ախտանշաններ, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին
Մարդու մարմնում կան հսկայական քանակությամբ նյարդեր, որոնց մեծ մասը ծայրամասային նյարդեր են և ազդանշաններ են փոխանցում գլխուղեղին ու ողնուղեղին՝ հուշելով, թե ինչպես է պետք շարժել մկանները, տարբերակել ցավն ու աշխատացնել ներքին օրգանները։ Այս նյարդերի վնասվածքները կարող են լուրջ բարդությունների զարգացման պատճառ դառնալ, ուստի դրանք հարկավոր է հնարավորինս շուտ հայտնաբերել ու միջոցներ ձեռնարկել, ինչի համար էլ անհրաժեշտ է իմանալ դրանց մասին հուշող ախտանշանները։
Ամերիկացի վիրաբույժ Էնդրյու Էլքվուդի խոսքով՝ նյարդերի աշխատանքի նման խանգարման տարածված պատճառներից մեկը շաքարային դիաբետն է, սակայն այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև Լայմի հիվանդությամբ, վնասվածքներով, ծերացմամբ, վիտամինների դեֆիցիտով, տոքսինների ազդեցությամբ, ինչպես նաև վարակներով ու աուտոիմունային հիվանդություններով, այդ թվում՝ հեպատիտ C-ով, ՄԻԱՎ-ով ու ռևմատոիդ արթրիտով։ Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շուտ հայտնաբերել նման վնասվածքները, պարզել դրանց պատճառն ու սկսել անհրաժեշտ բուժումը բժշկի հսկողության տակ։
Վիրաբույժը ներկայացրել է նյարդերի հնարավոր վնասվածքների մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։
Թմրածություն, ծակծկոց կամ այրոցի զգացողություն
Ձեռքերում կամ ոտքերում նման զգացողությունների առկայությունը համարվում է նյարդերի վնասվածքների մասին հուշող ամենավաղ ախտանշաններից մեկը։ Եթե դրանք սկսում են մշտական բնույթ կրել, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։
Վնասվածքներ, որոնք աննկատ են ստացվում
Այրվածքները, վերքերը կամ այլ վնասվածքները, որոնք ստանալու պահին մարդը ոչինչ չի զգացել, նույնպես պետք է բժշկին դիմելու լուրջ պատճառ դառնան, քանի որ նման վնասվածքները ևս վկայում են նյարդերի հետ կապված խնդիրների մասին։
Մարմնի որևէ հատվածը շարժելու անկարողություն կամ դժվարացում
Շարժողական նյարդի վնասվածքը կարող է դառնալ մկանային թուլության կամ անգամ լուծանքի (паралич) պատճառ, ուստի շարժումների հետ կապված դժվարությունների դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։ Նման խնդիրներն անտեսելը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի հարկավոր է անչափ զգոն լինել։ Օրինակ՝ անսպասելի թուլությունը կամ թմրածությունը, որն ի հայտ է գալիս մարմնի մի հատվածում և ուղեկցվում է քայլքի կամ տեսողության հետ կապված խնդիրներով կամ սաստիկ գլխացավով, կարող է պայմանավորված լինել գլխուղեղի կաթվածով, որը չի կարելի անտեսել։
Միայն մի ոտքի ցավ
Գոտկատեղի հատվածում առաջացող կտրուկ ցավը, այրոցը կամ ծակծկոցը, որն աստիճանաբար տարածվում է նաև ոտքերից որևէ մեկի հետին հատվածում, կարող է հուշել նստանյարդի բորբոքման մասին, որը բնորոշվում է նստանյարդի սեղմվածությամբ ու դրսևորվում է սաստիկ ցավով։
Անփութություն
Հաճախակի սայթաքումները, ինչպես նաև կոորդինացիայի խանգարումներն ու մարմնի դիրքը զգալու անկարողությունը վկայում են խոշոր նյարդերի հնարավոր բորբոքումների մասին։ Բացի այդ, նման ախտանշաններով կարող է դրսևորվել նաև Պարկինսոնի հիվանդությունը, որը բնորոշվում է գլխուղեղում նյարդային բջիջների ապաճումով։
Հաճախացած միզարձակում
Նյարդային անոմալիաների դեպքում կարող է խանգարվել միզապարկի լցվածության մասին զգուշացնող ախտանշանների փոխանցման գործընթացը, ուստի գլխուղեղը կարող է սովորականից հաճախ միզելու անհրաժեշտության մասին ազդանշաններ ստանալ։ Ավելին՝ այս դեպքում կարող է նկատվել ոչ միայն հաճախացած միզարձակում, այլև անմիզապահություն։
Գլխացավեր
Կարճատև ու ուժգին գլխացավերը, որոնք նման են հոսանքահարման, նույնպես հուշում են շտապ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, ուստի նմանատիպ ցավերը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Արտասովոր քրտնարտադրություն
Չափազանց առատ կամ քիչ քրտնարտադրությունը նույնպես կարող է պայմանավորված լինել նյարդերի վնասվածքներով։ Այս ախտանշանը կարող է հուշել գլխուղեղից քրտնագեղձերին տեղեկություն հաղորդող նյարդերի շարքից դուրս գալու և մարմնի ջերմաստիճանի հաճախակի տատանումների մասին։ Նման դեպքերում հարկավոր է դիմել բժշկին խնդրի պատճառը պարզելու և միջոցներ ձեռնարկելու համար։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը