Որ ախտանշաններն են հուշում անոթներում թրոմբների առկայության մասին
Արյունատար անոթներում թրոմբները կամ արյան մակարդուկները սովորաբար ձևավորվում են վնասվածքներից հետո և այդ կերպ պաշտպանում են մարդուն մեծ քանակությամբ արյան կորստից։ Ժամանակի ընթացքում արյան մեջ լուծվելու դեպքում նման մակարդուկները որևէ խնդիր չեն առաջացնում, մինչդեռ չլուծվելու դեպքում դրանք կարող են խիստ վտանգավոր լինել՝ առաջացնելով լուրջ բարդություններ։ Ավելին՝ երբեմն արյան մակարդուկներ կարող են առաջանալ անգամ որևէ վնասվածք չստացած անոթում, ինչն էլ հանգեցնում է շատ լուրջ խնդիրների զարգացման։
Անոթներում հայտնված թրոմբը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի այն ժամանակին հայտնաբերելն ու դրա դեմ պայքարելը շատ կարևոր է։ Նման մակարդուկները կարող են զարգանալ անգամ մկաններին մոտ գտնվող խորանիստ անոթներում՝ առաջացնելով խորանիստ երակների թրոմբոզ ու վտանգելով հիվանի կյանքը։ Նման թրոմբները կարող են պոկվել ու խցանել կենսական նշանակություն ունեցող անոթները, այդ թվում նաև թոքային զարկերակը, ինչն էլ կարող է հանգեցնել թոքերի և այլ կարևոր օրգանների վտանգավոր վնասվածքների ու անգամ մահվան, սակայն բարեբախտաբար օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրանց առկայության մասին որոշակի ախտանշաններով, որոնք իամանալը թույլ կտա ժամանակին միջոցներ ձեռնարկել։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անոթներում թրոմբների առկայության մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ բուժզննում անցնել։
Միայն մի վերջույթի այտուցվածություն
Երկար ժամանակ անշարժ մնալու դեպքում կամ երկարատև չվերթներից հետո մարդու ստորին վերջույթների այտուցվածությունն ու չափերի մեծացումը բնական երևույթ է, սակայն եթե այտուցվում է միայն մի վերջույթը, մինչդեռ մյուսի չափերը նույնն են մնում, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Նման այտուցը հատկապես վտանգավոր է լինում այն դեպքերում, երբ ուղեկցվում է ցավոտ զգացողություններով ու շատ արագ մեծանում է։ Սա կարող է պայմանավորված լինել մակարդուկի առկայության հետևանքով ոտքերում արյան հոսքի խանգարմամբ, ուստի այն չի կարելի անտեսել։
Վերջույթների ցավ
Արյան մակարդուկի առկայությամբ պայմանավորված ցավը մարդիկ հաճախ են շփոթում մկանային սպազմների հետ, ինչի պատճառով էլ այս ախտանշանը հաճախ անուշադրության է մատնվում։ Խորանիստ երակների թրոմբոզին բնորոշ ցավը, որպես կանոն, ի հայտ է գալիս քայլելիս, ոտքը ծալելիս կամ վեր բարձրացնելիս։ Բացի այդ, այն շատ հաճախ համադրվում է նաև հիվանդությանը բնորոշ այլ ախտանշանների հետ, սակայն կարող է և միակ ախտանշանը լինել։
Մաշկի կարմրածություն
Անոթներում արյան մակարդուկի առկայության դեպքում ախտահարված վերջույթի մաշկը կարող է մյուս հատվածներից ավելի ջերմ լինել ու կարմրել։ Նման ախտանշանի առկայությունը ոչ մի դեպքում չպետք է անտեսվի, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել։
Կրծքավանդակի ցավ
Թոքային էմբոլիայի դեպքում ցավը սովորաբար լինում է սուր ու ծակող՝ առաջացնելով շատ տհաճ զգացողություններ խորը շնչելիս։ Մասնագետները նախազգուշացնում են, որ նման դեպքերում ի հայտ եկող ցավոտ զգացողություններն ամենավտանգավոր ախտանշաններից են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Նման ցավն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել ու անգամ մահվան պատճառ դառնալ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել
Հևոց
Թոքերում արյան մակարդուկի առկայությունը դանդաղեցնում է թթվածնի հոսքը, ինչն էլ կարող է դառնալ հևոցի պատճառ։ Եթե նման հևոցն ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ և ի հայտ է գալիս անգամ չնչին ֆիզիկական ակտիվությունից հետո, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։
Անբացատրելի հազ
Չոր հազը, որն ուղեկցվում է հևոցով, սրտի զարկերի արագացմամբ կամ կրծքավանդակի ցավերով, կարող է լինել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի մասին հուշող ախտանշաններից մեկը, որը ևս չի կարելի անուշադրության մատնել։
Սրտխփոց
Սրտի զարկերի արագացումն ու սրտխփոցը, ինչպես նաև խորը շնչելու անկարողությունը նույնպես կարող են հուշել անոթներում վտանգավոր թրոմբների առկայության մասին։ Նման դեպքերում խնդիրը կարող է պայմանավորված լինել թոքային զարկերակի խցանմամբ, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Թուլության զգացողություն
Թրոմբների առկայության դեպքում կարող է նկատվել նաև անբացատրելի թուլության զգացում։ Նման դեպքերում հաճախ նկատվում է հավասարակշռության կորուստ, գլխապտույտ ու նախաուշագնացային վիճակ։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը