Առողջական որ խնդիրները կարող են դառնալ գիշերային առատ քրտնարտադրության պատճառ
Քրտնարտադրությունն օրգանիզմի համար շատ կարևոր գործընթաց է, որի միջոցով տեղի է ունենում ջերմակարգավորումը, ինչպես նաև մարմինն ազատվում է ավելորդ հեղուկից ու վնասակար տարրերից։ Որպես կանոն քրտնարտադրությունն ավելի ակտիվ է լինում ցերեկային ժամերին, իսկ գիշերը զգալիորեն դանդաղում է, սակայն լինում են դեպքեր, երբ մարդու մոտ նկատվում է գիշերային անոմալ առատ քրտնարտադրություն, ինչը բավական տհաճ խնդիր է դառնում։
The Journal of Family Practice պարբերականում հրապարակված տվյալների համաձայն՝ գիշերային առատ քրտնարտադրությունը բավական տարածված խնդիր է, ուստի հաճախ մարդիկ անուշադրության են մատնում այն՝ վերագրելով շոգ եղանակին կամ տաք գիշերազգեստին։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ երբեմն գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել օրգանիզմում տեղի ունեցած որոշակի փոփոխություններով կամ անգամ որոշակի հիվանդություններով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Պարբերականի հետ զրույցում մասնագետները ներկայացրել են այն հիմնական գործոնները որոնք կարող են դառնալ գիշերային առատ քրտնարտադրության պատճառ։ Մասնագետների խոսքով՝ եթե այս խնդիրը պայմանավորված չէ օդի բարձր ջերմաստիճանով կամ տաք հագուստով, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել։
Հորմոնալ դիսբալանս
Կանանց մոտ գիշերային առատ քրտնարտադրության «դասական» պատճառ է համարվում հորմոնալ ֆոնի դիսբալանսը։ Նման խնդրի պատճառ կարող են հանդիսանալ օրգանիզմում էստրոգեն հորմոնի ցածր մակարդակը կամ դրա տատանումները, ինչն էլ կարող է պայմանավորված լինել ծննդաբերությամբ, բեղմնականխիչ դեղորայքի ընդունմամբ, ինչպես նաև դաշտանադադարով կամ նախադաշտանադադարային շրջանով։ Նման դեպքերում քրտնարտադրությունը կարող է լինել աննշան կամ բավական առատ՝ հանգեցնելով անգամ հագուստի խոնավացման։
Ավելին՝ առատ քրտնարտադրությունից բացի էստրոգենի մակարդակի տատանումները կարող են դառնալ մակերիկամների համար հավելյալ ծանրաբեռնվածության պատճառ, ինչն էլ կհանգեցնի գերհոգնածության, ընկճախտի զարգացման ու քաշի ավելացման։ Նման ախտանշանների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել մասնագետին ու ստուգել օրգանիզմում էստրոգենի մակարդակն արյան հետազոտության միջոցով։
Որոշակի դեղորայքի ընդունում
Գիշերային առատ քրտնարտադրության պատճառներից մեկը կարող է լինել նաև որոշակի դեղորայքի ընդունումը։ Խոսքը, մասնավորապես, հակադեպրեսանտների մասին է, որոնց ընդունումն էլ սովորաբար նման կողմնակի բարդության պատճառ է դառնում։
Արյան մեջ շաքարի ցածր մակարդակ
Գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել նաև հիպոգլիկեմիայով՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակով։ Նման խնդրի պատճառ կարող է դառնալ ինսուլինի կամ շաքարային դիաբետի դեպքում նշանակվող այլ դեղամիջոցների ընդունումը։
Սթրես
Սաստիկ սթրեսի դեպքում ևս մարդը կարող է գիշերվա ընթացքում նորմայից շատ քրտնել։ Բանն այն է, որ օրգանիզմի սթրեսային վիճակն ազդում է մակերիկամների աշխատանքի և դրանց արտադրած կորտիզոլ հորմոնի մակարդակի վրա, ինչն էլ անդրադառնում է քրտնագեղձերի աշխատանքի վրա։
Հիպերհիդրոզ
Հիպերհիդրոզի դեպքում մարդու օրգանիզմը կարող է նորմայից շատ քրտինք արտազատել առանց որևէ պատճառի։ Սովորաբար այս խանգարման դեպքում քրտնում են մարմնի միայն որոշակի հատվածները, մինչդեռ մյուս հատվածները կարող են բացարձակապես չոր մնալ։
Վտանգավոր հիվանդություններ
Որոշ դեպքերում գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել կյանքի համար վտանգավոր հիվանդություններով, որոնց շարքին կարող են դասվել տուբերկուլոզը, ՄԻԱՎ-ը, լեյկոզն ու քաղցկեղի որոշ այլ տեսակները (կատկապես՝ լիմֆոման)։ Նման դեպքերում հիվանդությունները որպես կանոն դրսևորվում են նաև մի շարք այլ ախտանշաններով, որոնք կարելի է նկատել օրվա ընթացքում։
Այս խնդիրը ոչ միշտ է պայմանավորված լինում վտանգավոր խանգարումներով, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրա առկայությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Եթե գիշերային առատ քրտնարտադրությունը հաճախակի բնույթ է սկսում կրել և պայմանավորված չի լինում ջերմաստիճանի գործոնով, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու համար։ Ընդ որում՝ բուժզննում անցնելը հատկապես կարևոր է այլ ախտանշաններով ուղեկցվող առատ քրտնարտադրության դեպքում։
Նյութի աղբյուրը՝
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը