Որ ախտանշաններն են հուշում ոտքերում, թոքերում կամ գլխուղեղում թրոմբների առկայության մասին
Թրոմբների առաջացման գործընթացը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ դրանք սովորաբար պատասխանատու են լինում վնասվածքների վերականգնման համար։ Արյան այս մակարդուկները կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում՝ կախված վնասվածքից, սակայն երբեմն դրանք տեղաշարժվում են և կենսական նշանակություն ունեցող օրգանում հայտնվելու դեպքում կարող են շատ լուրջ խնդիրների պատճառ դառնալ ու անգամ վտանգել մարդու կյանքը։
Արյան մակարդուկների առաջացումը կարող է պայմանավորված լինել օրգանիզմի՝ վնասված արյունատար անոթները վերականգնելու ցանկությամբ։ Նման դեպքերում վնասվածքի հատվածում կուտակվում են մեծ քանակությամբ գերակտիվ թրոմբոցիտներ, որոնց հիմնական գործառույթն անոթի պատում առաջացած ճեղքը վերականգնելն է։
Այնուամենայնիվ՝ երբեմն դրանք չափազանց մեծ քանակությամբ են կուտակվում՝ առաջացնելով թրոմբ, որն էլ կարող է պոկվել անոթի պատից ու հայտնվել արյան հոսքի մեջ։ Նման «ճանապարհորդությունը» կարող է բավական վտանգավոր լինել, քանի որ թրոմբը կարող է հայտնվել ձեռքերի կամ ոտքերի անոթներում, գլխուղեղում կամ թոքերում՝ խցանելով անոթն ու արգելափակելով թթվածնի մատակարարումը։ Այս ամենի հետևանքով հյուսվածքները չեն ստանում բավարար արյուն ու թթվածին, ինչը բարձրացնում է կյանքի համար վտանգավոր բարդությունների զարգացման հավանականությունը։
Նման լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել թրոմբներն ու միջոցներ ձեռնարկել դրանցից ազատվելու համար, սակայն խնդիրն այն է, որ թրոմբների մասին հուշող ախտանշանները մարդիկ ոչ միշտ են ժամանակին նկատում, քանի որ դրանց դրսևորումները ոչ բոլորին են հայտնի։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական ախտանշանները, որոնք հուշում են ոտքերում, թոքերում ու գլխուղեղում արյան մակարդուկների առկայության մասին՝ թույլ տալով հնարավորինս շուտ ախտորոշել հիվանդությունը։
Ոտքերում թրոմբների առկայության մասին հուշող ախտանշանները
Վերջույթներում թրոմբների առկայությունը հայտնի է խորանիստ երակների թրոմբոզ անվամբ։ Մարդկանց մեծ մասի մոտ այս հիվանդությունը զարգանում է երկար ժամանակ նստած անցկացնելուց հետո (օրինակ՝ երկարատև թռիչքից հետո) և կարող է տևական ժամանակ աննկատ մնալ։ Ինչպես գրում է Express պարբերականը, թրոմբոզի տարբերակիչ ախտանշաններն իմանալը բարձրացնում է ժամանակին բուժօգնություն ստանալու հավանականությունը, ինչն էլ կարող է կենսական նշանակություն ունենալ։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում արյան մակարդուկները դրսևորվում են թույլ ախտանշաններով կամ առհասարակ չեն ունենում որևէ ախտանշան, ինչի հետևանքով էլ մնում են աննկատ։
Մասնագետների խոսքով՝ ոտքերում ի հայտ եկած թրոմբները ժամանակին նկատելու համար առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել այտուցներին, քանի որ այս խնդիրը հաճախ է դրսևորվում նման ախտանշանով։ Նման դեպքերում հաճախ այտուցվում է ոտքի միայն մի կողմը։ Ավելին՝ այդ հատվածի մաշկը կարող է նաև մյուս հատվածներից ավելի ջերմ լինել, ինչը ևս չի կարելի անտեսել։
Բացի այդ, խորանիստ երակների թրոմբոզի դեպքում ախտահարված վերջույթի հատվածում կարող է նկատվել արտասովոր քոր, իսկ մաշկը կարող է կարմիր կամ կապտավուն երանգ ստանալ։ Թրոմբի մեծացման հետ մեկտեղ կարող է նկատվել նաև ցավ, որն աստիճանաբար կուժգնանա։ Եթե մակարդուկը սրունքի հատվածում է, կարող են նկատվել նաև սպազմներ։
Թոքերում արյան մակարդուկի առկայության մասին հուշող ախտանշանները
Թոքերում ու գլխուղեղում ի հայտ եկած թրոմբներն ամենավտանգավորներն են, քանի որ կարող են շատ արագ դառնալ կյանքի համար վտանգավոր բարդությունների պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ զգոն լինել ու ժամանակին ուշադրություն դարձնել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի մասին հուշող ախտանշաններին։ Մեծ Բրիտանիայի առողջապահական ազգային ծառայության տվյալներով՝ այս հիվանդության մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են անսպասելի հևոցը, զարկերակային ցածր ճնշումը, կրծքավանդակի ցավը, անբացատրելի առատ քրտնարտադրությունը, անհանգստությունը, թուլության զգացումը, գլխապտույտն ու ինքնազգացողության անսպասելի վատթարացումը, ինչպես նաև սրտի զարկերի արագացումն ու առիթմիան։ Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։
Գլխուղեղում թրոմբների առկայության մասին հուշող ախտանշանները
Գլխուղեղում թրոմբների առկայությունը կարող է հանգեցնել անոթների խցանման ու դառնալ իշեմիկ կաթվածի զարգացման պատճառ, ուստի այս խնդիրը ժամանկին նկատելը շատ կարևոր է։ Բարեբախտաբար, այս խնդիրն ունի երեք բնորոշ ախտանշան, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Այդ ախտանշաններն են դեմքի անհամաչափությունն ու մի կողմի ակնհայտ ծռվածությունը, ձեռքերի թմրածությունն ու դրանք միաժամանակ բարձրացնելու և պահելու անկարողությունը, անհասկանալի խոսքը կամ առհասարակ խոսել չկարողանալը։ Այս ախտանշանները հուշում են գլխուղեղի կաթվածի մասին, ուստի դրանց առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել մասնագետին։ Հարկ է հիշել, որ գլխուղեղի կաթվածը կարող է հանգեցնել կոգնիտիվ խանգարումների, շարժողական խնդիրների, մի շարք հոգեկան խանգարումների և անգամ մահվան, ուստի վերոնշյալ ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Նյութի աղբյուրը՝ Express
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը