Առողջական ինչ լուրջ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել մարդու մաշկը
Մաշկը մարդու օրգանիզմի ամենամեծ օրգանն է, որը շատ հաճախ առաջինն է արձագանքում առողջական որոշ խնդիրներին։ Մաշկային խնդիրների ու արտասովոր փոփոխությունների դեպքում մարդիկ սովորաբար դիմում են մաշկաբանին՝ փորձելով ազատվել տհաճ ախտանշաններից, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ երբեմն մաշկային այս կամ այն խնդիրը հուշում է շատ ավելի լուրջ խանգարման մասին, որն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել շատ ավելի լուրջ հետևանքների։
Գերմանացի մաշկաբանների մասնագիտացված ընկերակցության ներկայացուցիչ, բժիշկ Յենս Թեսմանը Focus պարբերականի հետ զրույցում ներկայացրել է մաշկային այն փոփոխությունները, որոնք կարող են պայմանավորված լինել առողջական լուրջ խնդիրներով։ Այս ախտանշաններին ուշադրություն դարձնելը կօգնի հայտնաբերել խնդիրը զարգացման վաղ փուլերում, ինչն էլ շատ կարևոր է բարեհաջող բուժման ու հետագա բարդությունների կանխարգելման համար։
Աղիների հիվանդություններ
Մասնագետների խոսքով՝ աղիների ու մաշկի վիճակի միջև կա սերտ կապ, ուստի զարմանալի չէ, որ աղիքային խնդիրները կարող են իրենց արտացոլումն ստանալ նաև մաշկի վրա։ Նման խանգարումների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել կարմիր ցավոտ բծերի և սրունքների հատվածում ենթամաշկային հանգույցների առկայությանը։ Բժիշկների խոսքով՝ նման ախտանշանները հաճախ են ի հայտ գալիս ստրեպտոկոկերով ախտահարման կամ աղիների բորբոքային հիվանդությունների, օրինակ՝ Կրոնի հիվանդության կամ խոցային կոլիտի դեպքում, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Լյարդի հիվանդություններ
Մաշկային փոփոխությունները կարող են հուշել նաև լյարդի հիվանդությունների մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել խնդիրը ժամանակին նկատելու և հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկելու համար։ Այս օրգանի ախտահարման մասին առաջին հերթին հուշում է մաշկի դեղնավուն երանգը, ինչը վկայում է, որ լյարդն ինչպես հարկն է չի տարրալուծում արյան մեջ պարունակվող գունանյութը, ինչի հետևանքով օրգանիզմում բիլիռուբինի մակարդակը բարձրանում է։ Այս խնդիրը կոչվում է դեղնուկ և պայմանավորված է լինում լեղուղիներում առաջացած լճացումներով, հեպատիտով կամ լյարդի ցիռոզով։
Լյարդի հիվանդությունների մասին կարող են նախազգուշացնել նաև մաշկի ի հայտ եկած անոթային աստղիկները։ Դրանց առկայությունը մարմնի վերին հատվածում ու որովայնի խոռոչի հատվածում հուշում է լյարդի ճարպակալման, հեպատիտի կամ ցիռոզի զարգացման մասին, ուստի հարկավոր է զգոն լինել։
Անոթային հիվանդություններ
Թաքնված անոթային հիվանդությունների մասին կարող են հուշել այնպիսի մաշկային փոփոխությունները, ինչպիսին է էրիտեման։ Այս խանգարման դեպքում ձեռքերի ափերին ի հայտ են գալիս մանր կարմիր բծեր։ Ավելին՝ նման արտասովոր կարմիր բծերը կարող են պայմանավորված լինել նաև լյարդի ախտահարումներով, ուստի այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ
Արյան մեջ խոլեստերինի, լիպիդների ու տրիգլիցերիդների բարձր մակարդակը կարող է բավական վառ արտաքին դրսևորում ունենալ, ուտսի հարկավոր է շատ ուշադիր լինել։ նման դեպքերում խնդրի մասին կարող են հուշել մաշկին առաջացած ճարպային փոքրիկ նորագոյացությունները, որոնք նման են սպիտակ կամ դեղնավուն հանգույցների։ Առավել հաճախ դրանք առաջանում են կոպերի հատվածում։ Որպես կանոն մարդիկ դրանք հեռացնում են լազերային հատուկ պրոցեդուրաների միջոցով, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ խնդրի հիմնական պատճառը չհեռացնելու և արյան մեջ լիպիդների մակարդակը չնվազեցնելու դեպքում մեծ է հետագայում խնդրի կրկնության հավանականությունը։
Շաքարային դիաբետ
Մաշկային որոշակի փոփոխություններով կարող է արտահայտվել նաև շաքարային դիաբետը։ Այս հիվանդության մասին կարող է հուշել ականտոզը, որը բնորոշվում է մաշկի սովորականից ավելի ուռուցիկ ու մուգ գույն ունեցող հատվածներով։ Առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս պարանոցի կամ մաշկի ծալքերի հատվածներում, իսկ պատճառը լինում է ինսուլին հորմոնի նորմայից շատ արտադրությունը։
Համակարգային կարմիր գայլախտ
Այս վտանգավոր հիվանդության մասին կարող է հուշել կարմրակապտավուն ցանը, որը տարածվում է այտերի ու քթի հատվածում և ունենում է թիթեռի ձև։ Համակարգային կարմիր գայլախտի դեպքում ցանն առավել արտահայտված է լինում արևի ազդեցությունից հետո, ուստի նման ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։
Վասկուլիտ
Վասկուլիտը բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է արյունատար անոթները։ Այս հիվանդության մասին հուշող հիմնական ախտանշաններից մեկն են սրունքներին ի հայտ եկած շատ մանր արյունազեղումները, ուստի մաշկային նման խնդիրների առկայությունը երբեք չի կարելի անուշադրության մատնել։
Հարկ է հիշել, որ մաշկը մարդու կարևորագույն օրգաններից ու ընդհանուր առողջական վիճակի մասին նախազգուշացնող հիմնական ցուցիչներից մեկն է, ուստի առողջական լուրջ խնդիրների զարգացումից խուսափելու համար հարկավոր է շատ զգոն լինել ու ամեն օր ուշադիր զննել մաշկը։ Ցանկացած արտասովոր փոփոխության առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մաշկաբանին ու բուժզննում անցնել պատճառը պարզելու համար։ Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միայն փորձառու մասնագետը կկարողանալ հստակ պարզել ախտանշանների պատճառն ու անհրաժեշտության դեպքում նշանակել բուժում, որը կլինի և՛ արդյունավետ, և՛ անվնաս։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը