Ինչպես տարբերել սրտամկանի ինֆարկտը նման դրսևորումներ ունեցող այլ հիվանդություններից
Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը, և հազվադեպ են ախտորոշվում ժամանակին։
Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան ու հաշմանդամության պատճառ է դառնում։ Նման հետևանքներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել այն ախտանշանները, որոնք կարող են նախազգուշացնել սրտամկանի ինֆարկտի բարձր հավանականության մասին՝ թույլ տալով կանխել հնարավոր անդառնալի հետևանքները, սակայն խնդիրն այն է, որ այս հիվանդության ախտանշանները հաճախ նման են լինում այլ հիվանդությունների ախտանշաններին, ուստի շատ դեպքերում վերագրվում են հենց դրանց։
Սրտամկանի բրիտանական հիմնադրամի մասնագետները Express Health պարբերականի հետ զրույցում նշել են, որ մարդկանց մոտ ցավազգայունության շեմը տարբեր է լինում, ուստի երբեմն սրտի նոպայի ցավոտ ախտանշանները կարող են վերագրվել ոչ շատ լուրջ խանգարումներին, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել այս ախտաբանությունը նման դրսևորումներ ունեցող այլ խնդիրներից։
Ինչպես տարբերել սրտամկանի ինֆարկտը մարսողության խանգարումից
Սրտամկանի ինֆարկտի կլինիկական դրսևորումներն իսկապես կարող են նման լինել մարսողության խանգարմանը, քանի որ այս խնդիրը ևս կարող է հանգեցնել էպիգաստրալ հատվածում տհաճ զգացողությունների զարգացման։ Նման դեպքերում սրտամկանի ինֆարկտը մարսողության խանգարումից տարբերելու համար հարկավոր է հիշել, որ մարսողության խանգարման ախտանշաններն ի հայտ են գալիս սննդի ընդունումից հետո և կարող են բերանում տհաճ համի առաջացման պատճառ դառնալ, որից ազատվելու համար բավական կլինի ստամոքսի այրոցի դեմ դեղամիջոց ընդունել։ Ի տարբերությունը մարսողության խանգարման՝ սրտամկանի ինֆարկտի ախտանշաններն ի հայտ են գալիս ցանկացած պահին և չեն մեղմվում դեղորայքով։
Ինչպես տարբերել սրտամկանի ինֆարկտը ստենոկարդիայից
Ստենոկարդիայով հիվանդները նույնպես կարող են բախվել կրծքավանդակի ցավի խնդրին, ինչը բավական նման է լինում սրտամկանի ինֆարկտի դրսևորումներին։ Այս դեպքում ևս ցավը կարող է տարածվել ձեռքի, պարանոցի, որովայնի կամ ծնոտի հատվածում, ուստի մարդիկ այս հիվանդությունները հաճախ են շփոթում։ Խնդիրները միմյանցից տարբերելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել ցավի առաջացման պատճառին։ Ստենոկարդիայի դեպքում ցավը սովորաբար լինում է պատասխան ռեակցիա ֆիզիկական ակտիվությանը, հուզական լարվածությանը, ցուրտ պայմաններում գտնվելուն կամ սննդի ընդունմանը։ Ինչպես նշում են մասնագետները, ստենոկարդիայի դեպքում ցավոտ զգացողությունները սովորաբար մեղմվում են մի քանի րոպե անց, մինչդեռ սրտամկանի ինֆարկտով պայմանավորված տհաճ զգացողությունները ոչ միայն չեն մեղմվում, այլև էլ ավելի են տարածվում։
Սրտամկանի ինֆարկտի մասին հուշող այլ ախտանշանների շարքին են դասվում սրտխառնոցը, գլխապտույտները, հևոցը, անսպասելի անհանգստությունը, որը նման է խուճապային գրոհին, սաստիկ հազն ու աղմկոտ շնչառությունը։ Ընդ որում՝ հարկ է հիշել, որ որոշ դեպքերում սրտամկանի ինֆարկտի ախտանշանները կարող են պահպանվել մի քանի օր շարունակ։
Սրտամկանի ինֆարկտի ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Ընդ որում՝ մասնագետներին հարկավոր է դիմել անգամ չնչին կասկածների դեպքում։ Մինչ բժիշկների ժամանելը հարկավոր է նստել որևէ հարմարավետ դիրքով, ասպիրինի դեղահաբ ընդունել, փորձել հնարավորինս հանգստանալ ու հետևել մասնագետների հրահանգներին։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը