5 վտանգավոր հիվանդություն, որոնք կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի
Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրա մասին այս կամ այն ախտանշանի միջոցով, սակայն մարդիկ հազվադեպ են դրանց ուշադրություն դարձնում՝ նախընտրելով ազատվել ախտանշանից, այլ ոչ թե հիմնական խնդրից։ Որոշ դեպքերում հիվանդության մասին հուշող ախտանշանները բացակայում են կամ առաջին հայացքից չեն նախազգուշացնում որևէ լուրջ խնդրի մասին, ինչի հետևանքով էլ հիվանդությունը շարունակում է աննկատ զարգանալ ու դառնալ լուրջ բարդությունների պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել վտանգավոր խանգարումների հիմնական դրսևորումներն ու նախապես միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման համար, քանի որ ցանկացած հիվանդության կանխարգելումն ու բուժումը վաղ փուլերում շատ ավելի հեշտ է, քան հետագայում դրա պատճառով առաջացած մի շարք բարդությունների դեմ պայքարելը։
Մասնագետները ներկայացրել են հինգ վտանգավոր հիվանդություն, որոնք սովորաբար չեն դրսևորվում ախտանշաններով, ուստի շատ դեպքերում հայտնաբերվում են չափազանց ուշ։
Զարկերակային գերճնշում
Զարկերակային գերճնշումն ամենատարածված «լուռ» հիվանդությունն է, որը կարող է շատ երկար ժամանակ չդրսևորվել լուրջ ախտանշաններով։ Հիվանդների ավելի քան 60%-ի մոտ ճնշման տատանումները չեն հանգեցնում ինքնազգացողության փոփոխությունների և միայն մոտ 45%-ն են գանգատվում գլխում ծանրության զգացումից ու այլ ախտանշաններից։ 140/90 մմ/սս-ից բարձր կայուն զարկերակային ճնշման դեպքում հարկավոր է անպայման կարգավորել այն դեղորայքով ու թույլ չտալ, որպեսզի զարկերակային գերճնշումը հանգեցնի գլխուղեղի կաթվածի։
Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի դեպքում կանանց օրգանիզմում բարձրանում է տղամարդկանց օրգանիզմին բնորոշ անդրոգեն հորմոնների մակարդակը։ Հորմոնալ նման դիսբալանսը խոչընդոտում է ձվազատման գործընթացին ու թույլ չի տալիս կնոջը հղիանալ։ Բացի այդ, նման խանգարման դեպքում բարձրանում է նաև այլ քրոնիկ հիվանդությունների, այդ թվում նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սրտի հիվանդությունների հավանականությունը։ Փորձագետների գնահատականներով՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշն ախտահարում է վերարտադրողական տարիքի կանանց մինչև 10%-ին, սակայն կանանց 50%-ը չի նկատում այն, քանի որ խնդիրը բավական դժվար է ախտորոշվում։
Թոքերի քաղցկեղ
Զարգացման ամենուշ փուլերում այս հիվանդությունն ուղեկցվում է բավական վառ ախտանշաններով, որոնք չնկատելը շատ դժվար է լինում, մինչդեռ ավելի վաղ փուլերում դրա մասին կարող է ոչինչ չհուշել։ Սա քաղցկեղի ամենավտանգավոր ու ծանր տեսակներից մեկն է, քանի որ ուղեկցվում է չափազանց ինտենսիվ ցավերով, որոնք երբեմն անտանելի են լինում։ Զարգացման առաջին փուլերի ընթացքում թոքերի քաղցկեղը կարող է աննկատ մնալ՝ երբեմն դրսևորվելով միայն հազով, որը հաճախ վերագրվում է ծխախոտի գործածությանը։ Ավելի ուշ ի հայտ են գալիս այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են արյան առկայությունը խորխի մեջ, անսպասելի քաշի կորուստն ու մեջքի ցավերը։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել, իսկ ծխախոտի գործածության դեպքում բուժզննում հարկավոր է անցնել տարեկան առնվազն մեկ անգամ։
Գլաուկոմա
Գլաուկոման 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ տեսողության կորստի հիմնական պատճառն է։ Այս հիվանդության ախտանշանները հաճախ աննկատ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ տեսողության վատթարացումն ակնհայտ չի դառնում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել տեսողության հետ կապված խնդիրների նկատմամբ, իսկ ավելի ուշ տարիքում տարեկան առնվազն մեկ անգամ համալիր ակնաբուժական հետազոտություն անցնել։
Քլամիդիոզ
Քլամիդիոզը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վարակներից մեկն է, որը զարգացման վաղ փուլերում գրեթե չի ունենում ախտանշաններ։ Ավելին՝ անգամ երբ այդ հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս, միևնույն է լինում են բավական թույլ արտահայտված, ուստի հաճախ պարզապես անուշադրության են մատնվում։ Մասնագետները հորդորում են ոչ մի դեպքում չանտեսել ցավոտ զգացողություններով ուղեկցվող միզարձակումը, ինչպես նաև հեշտոցից կամ առնանդամից նկատվող արտասովոր արտադրությունը, ցավը սեռական ակտի ժամանակ, դաշտանի հետ կապ չունեցող արյունահոսությունն ու ամորձիների ցավը։
Նյութի աղբյուրը՝ The Health Site
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը