Բերանի խոռոչի քաղցկեղ․ 5 խորհուրդ ուռուցքաբանից այս վտանգավոր հիվանդության կանխարգելման համար
Բերանի խոռոչի առողջության պահպանման մասին խոսելիս մարդիկ սովորաբար նկատի են ունենում ատամների ու լնդերի հիվանդությունների, ինչպես նաև բերանի խոռոչի տհաճ հոտի առաջացման կանխարգելում, մինչդեռ ոչ բոլորն են հաշվի առնում, որ ոչ պակաս տարածված և շատ ավելի վտանգավոր հիվանդություն է բերանի խոռոչի քաղցկեղը, որի կանխարգելումը կամ հայտնաբերումը վաղ փուլերում կենսական նշանակություն ունի և բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը։
Ռաշի համալսարանին կից բժշկական կենտրոնի գլխի և պարանոցի վիրաբույժ, բժշկության դոկտոր Սամեր Ալ-Հուդարիի խոսքով՝ այս հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցների ձեռնարկումը շատ կարևոր է։
«Ցավոք, քաղցկեղի այս տեսակների, այդ թվում նաև դրանց ախտորոշման ու կանխարգելման միջոցների մասին տեղեկացվածությունը համեմատաբար ցածր մակարդակի վրա է», - ընդգծում է մասնագետը։
Բերանի խոռոչի քաղցկեղը ենթադրում է չարորակ նորագոյացության առաջացում բերանի խոռոչի և ըմպանի որևէ հատվածում (շուրթեր, այտեր, լեզու, քիմք, նշագեղձեր, կոկորդ և այլն)։ Այս հիվանդությունը կարող է զարգանալ տարբեր կերպ և պայմանավորված լինել տարբեր պատճառներով։ Ավելին՝ այն կարող է շատ դժվար ախտորոշվել, ուստի երբեմն հիվանդությունը բավական երկար մնում է աննկատ՝ շարունակելով զարգանալ ու ախտահարել հարակից հյուսվածքները։
Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին նկատել հիվանդության մասին հուշող ախտանշաններն ու սկսել բուժումը, սակայն Ալ-Հուդարիի խոսքով՝ հիվանդության ախտանշանները կախված են լինում քաղցկեղի տեսակից, և ոչ բոլոր հիվանդների մոտ է խնդիրը դրսևորվում ցավով ու գրգռվածությամբ։ Ավելին՝ որոշ դեպքերում հիվանդության զարգացման վաղ փուլերում ախտանշանները գրեթե նկատելի չեն լինում, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել խնդիրը ժամանակին հայտնաբերելու համար։ Հիվանդության գրեթե ասիմպտոմ ընթացքն էլ հենց համարվում է դրա դժվար ախտորոշման հիմնական պատճառներից մեկը, ինչի հետևանքով խնդիրը հաճախ է տարածվում ու ախտահարում նաև ավշային հանգույցները։
Այնուամենայնիվ, մասնագետը հիշեցնում է, որ ժամանակակից բժշկության ձեռքբերումների շնորհիվ անգամ ուշ փուլերում հայտնաբերելու դեպքում այս հիվանդությունը կարելի է բարեհաջող բուժել և խուսափել հնարավոր լուրջ բարդություններից, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել ու անուշադրության չմատնել դրա մասին հուշող ախտանշանները։
Միևնույն ժամանակ չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ ճիշտ խնամքի և առողջ կենսակերպի դեպքում այս վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը կարելի է զգալիորեն նվազեցնել՝ պահպանելով բերանի խոռոչի ու կոկորդի առողջությունը։ Բժիշկ Ալ-Հուդարին ներկայացրել է հինգ պարզ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի առավելագույնս նվազեցնել բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Հնարավորինս խուսափել ծխախոտից
Ծխախոտը համարվում է քաղցկեղածին մթերք, ուստի որքան երկար ու հաճախ է մարդն այն օգտագործում, այնքան բարձր է լինում պարանոցի ու գլխի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը հորդորում է առհասարակ հրաժարվել այս վնասակար սովորությունից։
Սահմանափակել ալկոհոլի գործածությունը
Ինչպես ծխախոտի, այնպես էլ ալկոհոլի դեպքում, որքան երկար և հաճախ է մարդն այն օգտագործում, այնքան մեծ է լինում քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ ալկոհոլն ազդում է օրգանիզմի քիմիական կազմի վրա և փոփոխության է ենթարկում այն, ինչն էլ քայքայում է քաղցկեղի դեմ պաշտպանությունը, ուստի այս վտանգավոր հիվանդության զարգացումից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել ալկոհոլից կամ հնարավորինց սահմանափակել այն։
Կանոնավոր բուժզննում անցնել ատամնաբույժի մոտ
Շատ հաճախ ատամնաբույժներն ու ատամնաբույժ-հիգիենիստներն առաջինն են նկատում բերանի խոռոչում ի հայտ եկած պոտենցիալ չարորակ նորագոյացությունները, որից հետո էլ ուղղորդում են համապատասխան մասնագետի մոտ, ուստի կանոնավոր ստոմատոլոգիական բուժզննում անցնելը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրը։
Պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ
Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) սերտորեն կապված է բերանի խոռոչի և ըմպանի քաղցկեղի, հատկապես՝ կոկորդի հետին պատի քաղցկեղի զարգացման հավանականության բարձրացման հետ։ Հատկապես վտանգավոր է մարդու պապիլոմավիրուսի 16 (ՄՊՎ16) տեսակը, ուստի այս վիրուսի դեմ ժամանակին պատվաստումը շատ կարևոր է։
Պաշտպանել շուրթերն արևի ճառագայթներից
Շուրթերի քաղցկեղն անմիջականորեն կապված է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցության հետ, ուստի զարմանալի չէ, որ բաց տարածություններում աշխատողների և դրա հետևանքով երկար ժամանակ արևի ճառագայթների տակ անցկացնող մարդկանց մոտ այս հիվանդության զարգացման հավանականությունն ավելի բարձր է լինում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հատուկ պաշտպանիչ միջոցներ կիրառել շուրթերն արևի ճառագայթներից պաշտպանելու համար։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը