Որ դեպքերում են հոգնածության զգացումն ու թուլությունը հուշում COVID-19-ի մասին
Հոգնածությունը բավական տարածված ու տհաճ ախտանշան է, որը կարող է պայմանավորված լինել առողջական մի շարք լուրջ խնդիրներով, այդ թվում նաև կորոնավիրուսային վարակով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված COVID-19 հիվանդության տարածման սկզբնական շրջանում այս ախտանշանը սովորաբար մտազուգորդվում էր ծանր ընթացքով քովիդի հետ, մինչդեռ այժմ արդեն հայտնի է, որ այն կարող է ի հայտ գալ նաև հիվանդության նախաախտանշանային փուլում՝ նախորդելով վարակիչ շրջանին, որն էլ ուղեցվում է հիվանդությանը բնորոշ ծանր ախտանշաններով։ Սա է պատճառը, որ այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Հոգնածությունն ու թուլությունը որպես COVID-19-ի ընդհանուր ախտանշաններ
Կորոնավիրուսով վարակվելու դեպքում այս ախտանշանները կարող են ի հայտ գալ յուրաքանչյուրի մոտ՝ անկախ տարիքից ու սեռից։ Դրանց գլխավոր տարբերակիչ առանձնահատկություններն են ինտենսիվությունն ու երկար տևողությունը ի տարբերություն հասարակ հոգնածության, որն ի հայտ է գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածության ու անքնության դեպքում։ Այս վիճակի ծանրությունը բացատրվում է ցիտոկինների առկայությամբ, որոնք իմունային համակարգն արտազատում է վարակի հարուցիչը ոչնչացնելու համար։ Նման դեպքերում թուլությունն ու սաստիկ հոգնածությունը իմունային համակարգի՝ հիվանդության դեմ պայքարի հետևանքն են լինում, ուստի զարմանալի չէ, որ դրանք կարող են բավական ինտենսիվ ու կայուն լինել։
Ինչպես տարբերել COVID-19-ով պայմանավորված հոգնածությունը հասարակ հոգնածությունից
COVID-19-ի դեպքում ի հայտ եկող հոգնածությունը ունենում է որոշ առանձնահատկություններ, որոնք տարբերելը թույլ կտա հնարավորինս շուտ ախտորոշել հիվանդությունն ու կանխել դրա հետագա տարածումը և բարդությունների զարգացումը։ Կորոնավիրուսով պայմանավորված հոգնածությունը հասարակ հոգնածությունից տարբերելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել այնպիսի տհաճ երևույթների առկայությանը, ինչպիսին են․
հյուծվածությունը. կորոնավիրուսային վարակով պայմանավորած հոգնածությունը երբեմն կարող է չափազանց ինտենսիվ ու հյուծող լինել, ինչի հետևանքով հիվանդը երբեմն դժվարանում է կատարել ամենօրյա ամենապարզ գործողություններն ու անգամ անկողնուց վեր կենալ,
անբացատրելի թուլությունը․ անբացատրելի թուլությունը, հատկապես՝ գլխապտույտով, տենդով կամ անսպասելի ջերմության զգացողությամբ ուղեկցվող թուլության զգացումը, ևս կարող է հուշել օրգանիզմի՝ բորբոքային գործընթացների դեմ պայքարելու մասին,
թրոմբոցիտների քանակի նվազումը․ թուլության հետ մեկտեղ կորոնավիրուսային վարակի վաղ փուլերի մասին կարող է հուշել նաև թրոմբոցիտների մակարդակի նվազումը, իսկ այս ցուցանիշն անուշադրության մատնելը կարող է լուրջ ազդեցություն ունենալ հիվանդի ինքնազգացողության վրա՝ վատթարացնելով հիվանդության ընթացքն ու նվազեցնելով բարեհաջող բուժման հավանականությունը,
մկանային ցավերը (միալգիա)․ կորոնավիրուսային վարակն ուղեկցվում է ոչ միայն սաստիկ հոգնածությամբ ու հյուծվածությամբ, այլև ամբողջ մարմնի արտասովոր ցավով։ Միալգիան ինքնին կարող է քովիդի մասին հուշող ախտանշան լինել՝ ուղեկցվելով մեջքի սուր ցավերով, հոդացավերով կամ չմեղմվող գլխացավերով, սակայն հոգնածությամբ ու թուլությամբ ուղեկցվելու դեպքում այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ հոգնածության ու հյուծվածության զգացումը լուրջ պատճառ է անհապաղ կորոնավիրուսի թեստավորում անցնելու համար, քանի որ շատ դեպքերում դրանք հուշում են վարակման վաղ փուլերի մասին, որոնց ավելի ուշ միանում են նաև հիվանդությանը բնորոշ մյուս ախտանշանները, այդ թվում՝ մարմնի բարձր ջերմաստիճանն ու տենդը, հազը, կրծքավանդակում նկատվող տհաճ զգացողությունները, ինչպես նաև հևոցն ու դողը։
Եթե կան կասկածները, որ հոգնածության զգացումը կարող է կապված լինել COVID-19-ի հետ, ապա հարկավոր է անպայման ուշադրություն դարձնել նաև այլ ախտանշանների առկայությանը, որոնց շարքին կարող են դասվել մաշկային արտասովոր ցանը, աչքերի կարմրությունը, աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները և այլն։ Հարկավոր է հաշվի առնել, որ հասարակ հոգնածությունից սովորաբար հաջողվում է հեշտությամբ ազատվել բավական տևական ու որակյալ հանգստից և օրգանիզմի վերականգնումից հետո, մինչդեռ կորոնավիրուսային վարակով պայմանավորված հոգնածությունը բնորոշվում է բավական լուրջ ինտենսվությամբ ու անգամ հասարակ առօրյա գործողություններն անելու անկարողությամբ։ Ընդ որում՝ քովիդով պայմանավորված հոգնածության դեպքում քնի տևողությունն ու որակը որևէ նշանակություն չեն ունենում և չեն օգնում ազատվել խնդրից։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը