Արյան քաղցկեղի մասին հուշող ախտանշաններ, որոնք մարդիկ հաճախ են անուշադրության մատնում
Արյան քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս հիվանդության բուժման արդյունավետությունը կախված է լինում դրա վաղ ախտորոշումից, մինչդեռ խնդիրն այն է, որ դրա դրսևորումները մարդիկ հաճախ են անուշադրության մատնում՝ վերագրելով ոչ շատ լուրջ խանգարումներին։
Արյան քաղցկեղը սովորաբար բաժանվում է երեք խմբի, որոնք են լեյկեմիաները, լիմֆոմաներն ու միելոմաները։ Դրանց արտաքին դրսևորումները կարող են տարբեր լինել, քանի որ ամեն ինչ կախված է ախտահարող ուռուցքի տեսակից, սակայն կան նաև այնպիսինները, որոնք ընդհանուր են արյան քաղցկեղի բոլոր տեսակների համար, ուստի ժամանակին նկատելու դեպքում կարելի է հնարավորինս շուտ սկսել բուժումն ու խուսափել հիվանդության հետագա զարգացումից ու լուրջ բարդություններից։ Այնուամենայնիվ գոյություն ունի այս հիվանդությանը բնորոշ երեք ախտանշան, որոնք շատ հաճախ են վերագրվում նաև այլ խանգարումներին, ինչի հետևանքով խնդիրը շարունակում է մնալ չախտորոշված, իսկ բարեհաջող բուժման հավանականությունը զգալի նվազում է։
Բրիտանական Express պարբերականը՝ վկայակոչելով Blood Cancer UK կազմակերպության բժիշկներին, ներկայացրել են այդ ախտանշանները, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել վտանգավոր հիվանդության առկայությունը հերքելու կամ հաստատելու համար։
Գիշերային առատ քրտնարտադրություն
Գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել մի շարք խանգարումներով ու արտաքին գործոններով, որոնց շարքին կարող են դասվել ննջասենյակում օդի ջերմաստիճանը, դաշտանադադարը, սթրեսը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, ալկոհոլի ու որոշ դեղամիջոցների գործածությունը և այլն։ Սակայն նման խնդրի պատճառ կարող է հանդիսանալ նաև արյան քաղցկեղը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Մասնագետների խոսքով՝ հայտնի է, որ լիմֆոմայով հիվանդներից ոմանց մոտ նկատվում է գիշերային առատ քրտնարտադրություն, սակայն միևնույն ժամանակ դեռ պարզ չէ, թե ինչը կարող է նման արտասովոր ախտանշանի պատճառ դառնալ։
Մաշկային քոր
Առավել հաճախ մաշկային քորը պայմանավորված է լինում մաշկի չորությամբ պայմանավորված գրգռվածությամբ, ինչպես նաև օրգանիզմի ալերգիկ ռեակցիաներով, սակայն այս խնդիրը կարող է հուշել նաև արյան քաղցկեղի մասին։ Մասնագետների խոսքով՝ հիվանդներից շատերի մոտ մաշկային քորը լինում է հիվանդության հիմնական արտաքին դրսևորումը, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։
Որովայնի ցավեր
Արյան քաղցկեղով պայմանավորված որովայնի ցավերը կարող են ուղեկցվել նաև փորափքանքով, աղիներում գազերի կուտակմամբ, ստամոքսի այրոցով ու փորկապությամբ։ Այս ախտանշանները սովորաբար չեն մտազուգորդվում արյան քաղցկեղի զարգացման հետ, սակայն մասնագետները պնդում են, որ որովայնի խոռոչի հետ կապված խնդիրները ևս կարող են լինել քաղցկեղի այս տեսակի մասին հուշող ախտանշան, քանի որ պայմանավորված են լինում փայծաղում արյան բջիջների անոմալ կուտակմամբ։ Նման դեպքերում մարդը կարող է հագեցածության զգացում ունենալ անգամ չնչին քանակությամբ սննդի ընդունումից հետո։ Բացի այդ, խնդիրը կարող է ուղեկցվել նաև ձախ կողատակի հատվածի տհաճ զգացողություններով, փորափքանքով, այտուցվածությամբ, իսկ երբեմն էլ նաև ցավով։
Արյան քաղցկեղի մասին հուշող այլ ախտանշաններ
Վերոնշյալ ախտանշանների առկայությունը ենթադրում է անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտություն, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ դրանք միակը չեն, որոն հուշում են նման վտանգավոր հիվանդության զարգացման մասին։ Արյան քաղցկեղի դեպքում կարող են ի հայտ գալ նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք նույնպես չի կարելի անուշադրության մատնել։ Դրանց շարքին կարող են դասվել քաշի անբացատրելի կորուստը, մարմնի տարբեր հատվածներում անբացատրելի կապտուկների ի հայտ գալը, այտուցներն ու պնդացումները, հևոցը, հաճախակի կրկնվող վարակումները, անբացատրելի տենդը, դեմքի արտասովոր գունատությունը, ինչպես նաև սաստիկ հոգնածության զգացումը, որը չի մեղմվում անգամ տևական հանգստից կամ քնից հետո, ուստի նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել։
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը