Որ ախտանշաններն են հուշում վահանագեղձի հիվանդությունների մասին
Վահանագեղձը մարդու պարանոցի առջևի հատվածում գտնվող և թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է, որը մասնակցում է օրգանիզմում ընթացող բազմաթիվ կարևոր գործընթացներին։ Սա մարդու կարևորագույն օրգաններից է, որի աշխատանքի խանգարումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ընդհանուր առողջական վիճակի վրա, և հենց սա է պատճառը, որ հարկավոր է ժամանակին դիմել մասնագետին ու չանտեսել հիվանդության ախտանշանները։
Այս օրգանի հիվանդությունները ոչ միշտ են դրսևորվում վառ ախտանշաններով, ինչի պատճառով էլ դրանք հաճախ վերագրվում են այլ հիվանդություններին և խնդիրը չափազանց ուշ է ախտորոշվում։ Սակայն, այնուամենայնիվ, բավական ուշադիր լինելու դեպքում կարելի է ժամանակին նկատել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել հետագա խնդիրներից խուսափելու համար, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ախտանշանները, որոնք կարող են հստակ հուշել այս օրգանի հետ կապված խնդիրների առկայության մասին։
Մկանային ցավեր
Վահանագեղձի հետ կապված խանգարումները կարող են դրսևորվել մկանների ու հոդերի հատվածում ցավոտ զգացողություններով: Ընդ որում՝ դրանք կարող են ի հայտ գալ անգամ ֆիզիկական ակտիվություն չցուցաբերելու դեպքում: Առավել հաճախ նման ախտանշան է նկատվում վահանագեղձի հորմոնների պակասի դեպքում, իսկ սա հուշում է օրգանի թերֆունկցիայի՝ հիպոթիրեոզի մասին: Բացի այդ, այս խնդրի դեպքում կարող է նկատվել նաև դաստակային թունելի համախտանիշ, որը դրսևորվում է դաստակի հատվածի ցավերով: Վահանագեղձի հորմոնների չափազանց բարձր մակարդակի դեպքում բարձրանում է մկանային տոնուսի նվազման հավանականությունը, ինչն էլ հանգեցնում է մշտական թուլության: Նման դեպքերում մարդը դժվարանում է անել անգամ ամենապարզ գործողությունները: Ընդ որում՝ խնդիրը կարող է այնքան լուրջ լինել, որ հիվանդը կդժվարանա նույնիսկ որևէ իր պահել ձեռքում կամ մի քանի աստիճան բարձրանալ:
Պարանոցի հատվածում տհաճ զգացողությունների առկայություն
Պարանոցի հատվածի այտուցները, վահանագեղձի չափերի մեծացումը դժվարացած շնչառությունն ու նմանատիպ այլ տհաճ խնդիրները նույնպես կարող են հուշել վահանագեղձի հետ կապված խանգարումների մասին: Նման դեպքերում մարդկանց մոտ սովորաբար ի հայտ են գալիս կլման հետ կապված խնդիրներ ու ձայնի խռպոտություն: Բացի այդ, կարող են նկատվել նաև արտասովոր հանգույցներ պարանոցի հատվածում, որոնք ևս չի կարելի անտեսել:
Քաշի անսպասելի փոփոխություններ
Եթե քաշը շարունակում է անփոփոխ մնալ անգամ ինտենսիվ մարզումների ու խիստ սննդակարգերի ֆոնին, ապա հարկավոր է անպայման դիմել ներզատաբանին, քանի որ բարձր է վահանագեղձի հետ կապված խնդիրների առկայության հավանականությունը: Հիպոթիրեոզը՝ վահանագեղձի թերֆունկցիան, սովորաբար ուղեկցվում է քաշի կայունությամբ կամ ավելացմամբ, մինչդեռ հիպերթիրեոզը՝ վահանագեղձի գերֆունկցիան, կարող է դրսևորվել քաշի արտասովոր նվազմամբ: Սա է պատճառը, որ քաշի նման անբացատրելի տատանումները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Մշտական հոգնածություն կամ քնկոտություն
Վահանագեղձի հետ կապված խնդիրների դեպքում հիվանդի մոտ կարող է նկատվել մշտական հոգնածության զգացում ու քնկոտություն: Նման դեպքերում անգամ բավական տևական քունը չի օգնում ինչպես հարկն է հանգստանալ, ինչի հետևանքով մարդն անդադար քնելու ցանկություն է ունենում: Բացի այդ, որոշ դեպքերում կարող են նկատվել նաև քուն մտնելու հետ կապված խնդիրներ կամ անգամ անքնություն, ինչը ևս կդառնա հոգնածության, ուշադրության թուլացման ու աշխատունակության անկման պատճառ:
Վատ տրամադրություն
Շատ հաճախ վահանագեղձի հետ կապված խնդիրները դառնում են դեպրեսիվ խանգարումների, խուճապային գրոհների, ախտաբանական անտարբերության, տգնապային զգացման, տրամադրության վատթարացման, աշխատունակության անկման, հուզական լարվածության ու նույնիսկ անբացատրելի ագրեսիայի պատճառ: Ընդ որում՝ նման դեպքերում նյարդային համակարգը գտնվում է հորմոնների «վերահսկողության տակ», ուստի հակադեպրեսանտներն ու հանգստացնող դեղամիջոցները որևէ կերպ չեն մեղմում վիճակը:
Վահանգեղձի հետ կապված խնդիրների այլ դրսևորումներ
Վերոնշյալ ախտանշաններից բացի վահանգեղձի հետ կապված խնդիրների մասին կարող են հուշել նաև այնպիսի փոփոխությունները, ինչպիսին են մազերի բարակումը, մաշկի չորությունը, մարսողական խնդիրներն ու աղիների աշխատանքի խանգարումները, դաշտանային ցիկլի խանգարումները, խոլեստերինի մակարդակի բարձրացումը, մարմնի ջերմաստիճանի տատանումները և անոթազարկի արագացումը կամ դանդաղումը: Նման ախտանշանները կարող են առաջին հայացքից անկարևոր թվալ, սակայն դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել:
Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում վահանագեղձի հետ կապված խնդիրներով, ուստի խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն դրանց առկայությունն այնուամենայնիվ հուշում է անհապաղ մասնագետին դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, քանի որ օրգանիզմում տեղի ունեցող ցանկացած ախտաբանական փոփոխություն միշտ իր պատճառն է ունենում։ Վերոնշյալ ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և բուժզննում անցնել խնդրի պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար։ Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել և էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը։ Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
Տեսանյութեր
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
«Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
«Կոչումով բժիշկ»
- 15:56 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյան
- 21:10 • 07.09.16 «Միր» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը Երևանում սեպտեմբերի 3-ին ծնված քառյակի մասին
- 22:18 • 13.05.16 Ինչպես ձուկը մաքրել առանց փորը բացելու
- 22:29 • 11.05.16 Ինչպես ստանալ պատկերներ սուրճի վրա
- 14:59 • 10.05.16 Նոր նյութ, որը կարող է լուծել կնճիռների և մաշկի մի շարք հիվանդությունների հետ կապված խնդիրներ
- 19:44 • 05.05.16 Գերմանացի մասնագետերին հիացրել է հայ զինվորների տոկունությունը, չնայած ստացած ծանր վնասվածքներին` նորից ժպտալու կարողությունը
- 11:46 • 05.05.16 Ուսուցողական ֆիլմ հղիության նախապատրաստվողների, հղիների և մայրերի համար
- 13:09 • 09.04.16 Մսամթերքի ոչ պատշաճ մշակումը և պատրաստումը կարող է հանգեցնել սննդային թունավորման։ Հետևե՛ք սննդի պատրաստման անվտանգության կանոններին
- 17:18 • 04.04.16 Արյան ծառայության ստորաբաժանումները համալրված են բավարար արյան բաղադրամասերով
- 22:32 • 26.03.16 Տեսեք, թե ինչ են հայտնաբերել մարդու ականջի խեցիում
- 13:34 • 24.03.16 Մանկաբուժը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հանգստացնել լացող երեխային
- 19:56 • 23.03.16 Գիտնականները ցողունային բջիջներից ստեղծել են ֆունկցիոնալ սրտամկան
- 21:10 • 09.03.16 Կիսվիր տեսանյութը ընկերներիդ հետ, որպեսզի տեսնեն ծխողի և չծխողի թոքերի տարբերությունը
- 12:00 • 06.03.16 Ինչպես է հղիությունը փոխում կառուցվածքը
- 11:49 • 05.03.16 Ինչպես է նորածնի բերանը ձևավորված՝ կերակրողին օգնելու համար
- 16:20 • 01.03.16 Ծննդաբերության 3 փուլերը տեսանյութով
- 17:19 • 24.02.16 Աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում. Տեսանյութ Գերմանիայի Բժշկական Ասոցիացիայի արխիվից
- 22:09 • 22.02.16 Այս սարքը կարող է կենդանացնել մահացած սիրտը
- 19:59 • 22.02.16 2D, 3D և 4D ուլտրաձայնային հետազոտությունների տարբերությունները տեսանյութով
- 16:39 • 21.02.16 Մի քանի հիանալի պահեր, երբ տեխնոլոգիան կյանքեր է փոխում
- 14:17 • 21.02.16 Կյանքը հիասքանչ է. հղիության 9 ամիսները մեկ տեսանյութում
- 15:14 • 20.02.16 Տեսանյութ, որը կստիպի ձեզ թողնել ծխելը
- 14:30 • 20.02.16 Լավագույն կենսական բիոնիկ ձեռքը
- 12:14 • 20.02.16 Համաշխարհային Առողջապահության կազմակերպության նիստիը սկսել է պար-նախավարժանքով
- 20:40 • 19.02.16 Բժշկական Համալսարանի ուսանողները վերջին քննությունից հետո (զվարճալի տեսանյութ)
- 22:25 • 13.02.16 15 րոպեում ազատվեք աչքերի տակ գոյացած պարկերից
- 15:08 • 15.01.16 Տամիֆլուն անվճար տրամադրվել է բոլոր բուժհաստատություններին.Արմեն Մուրադյան
- 19:34 • 14.01.16 Առողջապահության նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին
- 17:33 • 13.01.16 Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից. սոցիալական տեսահոլովակ
- 16:29 • 09.01.16 4D ուլտրաձայնային հետազոտության արդյունքում արված տեսանյութը ցույց է տալիս՝ ինչպես է «պարում» դեռևս չծնված երեխան
- 12:32 • 30.12.15 ԳՐԻՊ: Վիրուսային ծագման վարակիչ հիվանդություն, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ
- 10:16 • 29.12.15 Անոթների միջից խոլեստիրինի մնացորդները հեռացնող սարք (տեսանյութ)
- 17:14 • 28.12.15 Ծանրալսող երեխայի արձագանքը՝ առաջին անգամ ձայներ լսելիս
- 14:58 • 28.12.15 Արմեն Մուրադյանի 2015թ. ամփոփիչ ասուլիսը
- 13:25 • 26.12.15 Մեր երկրում առողջապահական նոր մշակույթ է ձևավորվել. Արմեն Մուրադյան
- 17:07 • 22.12.15 Հայաստանում ամեն տարի 1400 աղջիկ չի ծնվում
- 20:39 • 21.12.15 Գիտնականները տեսանկարահանել են սաղմի զարգացման առաջին օրերին
- 17:19 • 21.12.15 Ներկայացվեց Առողջապահական համակարգի 2016-2021 թվականների զարգացման հայեցակարգը
- 13:36 • 18.12.15 ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 16.12.2015 Պետական պատվեր առողջապահության ոլորտում
- 11:47 • 15.12.15 «Կոչումով բժիշկ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
Հետազոտություն
-
12:27 • 14.11.24 Վերջին 30 տարում շաքարային դիաբետն աշխարհում քառակի աճել է
-
14:48 • 22.05.24 Առողջական ինչ խնդիրների մասին կարող են հուշել մղձավանջները
Մանկան խնամք
-
15:12 • 31.08.23 Երբ և ինչպես է հարկավոր իջեցնել երեխայի ջերմությունը
Գեղեցկություն
-
15:14 • 03.06.24 Որ դեպքում նախաճաշը չի հանգեցնի քաշի ավելացման
-
14:23 • 22.01.24 Պարզ ու հաճելի մեթոդ երեք ամսում զգալի ավելորդ քաշից ազատվելու համար
-
11:59 • 06.09.23 Ինչով կարող է պայմանավորված լինել աշնանային մազաթափությունը