Բուշը Սթոունի աչքերով
19:37 • 23.01.08
Ռեժիսոր Օլիվեր Սթոունի հաջորդ գլուխգործոցը լինելու է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի մասին պատմող կինոնկարը։
Հայտնի է դարձել է, որ 61-ամյա Սթոունը ցանկանում է ներկայացնել հանդիսատեսի դատին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի «իրական, ճշմարիտ պատկերը», որը մեծ զարմանք կպատճառի նախագահի «համախոհներին և չարախոսներին»։ Իր հարցազրույցում հայտնի ռեժիսորը նշել է, որ բանակցություններ է վարել «Ծերերին այստեղ տեղ չկա» ֆիլմի գլխավոր դերը ստանձնած դերասան Ջոշ Բրոլինի հետ՝ նախագահ Բուշի դերը մարմնավորելու համար։
Նախկինում Սթոունը կինոնկարներ է պատրաստել ԱՄՆ նախկին նախագահների՝ Ջոն Քեննեդիի և Ռիչարդ Նիքսոնի մասին։ Ներկա պահին նա ֆիլմի համար փնտրում է ֆինանսական աջակցություն և հովանավորներ։ Նա հուսով է, որ այս տարվա ապրիլին կսկսվեն նկարահանումները։
Ֆիլմի հեղինակը Սթենլի Ուայզերն է, ում հետ Սթոունն համագործակցել է 1987թ.՝ «Ուոլ Սթրիթ» կինոնկարի ժամանակ։ Նախկինում Սթոունը քննադատել է ողջ աշխարհը ցնցած սեպտեմբերի 11-ի դրամատիկ իրադարձության վերաբերյալ Ջ.Բուշի արձագանքներն ու նախաձեռնած գործողությունները՝ շեշտելով, որ վերջինիս պատճառով հետընթաց է ապրում իր երկիրը։
Սակայն ֆիլմում, ռեժիսորի հավաստմամբ, չի արտահայտվելու իր սեփական կարծիքն ԱՄՆ նախագահ Բուշի վերաբերյալ։ «Ես պարզապես ցանկանում եմ ներկայացնել տվյալ անձնավորության իսկական պատկերը։ Ինչպե՞ս Բուշը ալկոհոլ չարաշահող պորտաբույծից վերածվեց աշխարհի ամենազոր անձնավորությանը»,- նշել է Սթոունն իր հարցազրույցում։ Ֆիլմը կարտահայտի նախագահի այն համոզմունքը« որ «Աստված կանխորոշել էր իր՝ ԱՄՆ նախագահ դառնալը« ինչպես նաև այն« որ նա ստանձնելու էր Իրաքի վրա հարձակվելու բոլոր իրավունքները»։ Սթոունը հույս ուներ« որ իր ֆիլմի աստղը կդառնար Բրոլինին« ով վերջերս նկարահանվել է «նմանատիպ» «Ամերիկյան գանգստեր» կինոնկարում։ «Իրականում Ջոշն ավելի բարետես է, քան Բուշը, սակայն ունի միևնույն խառնվածքն ու եռանդը« ինչն« ըստ ամերիկացիների« բնորոշ է նախագահին»,- ասել է ռեժիսորը։
Նշենք, որ 2007թ. հակասական խառնվածքի տեր Սթոունը ստանձնել էր Իրաքում ծավալված հարձակումների մասին պատմող վավերագրական ֆիլմ նկարահանելու ռեժիսորի պաշտոնը։ Ֆիլմի հիմնական նպատակը «ամերիկյան զորքերի՝ Իրաքից դուրսբերումն է։ Ֆիլմում հիմնականում հնչում են Իրաքում ծավալված ռազմական գործողությունների անմիջական մասնակիցների կարծիքները։ Ռեժիսորը համաձայնել էր մասնակցել այդ մեծ նախագծին մի նպատակով. Ամերիկան պետք է «բացի իր աչքերը», տեսնի Իրաք-Միացյալ Նահանգներ հակամարտությունը զինվորների աչքերով։
Placeholder










