Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտոնապես հրապարակել է 2026 թվականի մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնող խաղացողների տասնյակը
Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտոնապես հրապարակել է 2026 թվականի մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնող խաղացողների տասնյակը։ Ցանկը գլխավորում են մրցանակի գործող դափնեկիր, ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը։
Հրապարակված ցուցակում գերակշռում են Մարոկկոյի և Սենեգալի ազգային հավաքականների ներկայացուցիչները՝ երեքական ֆուտբոլիստով։ Մրցանակի նախկին դափնեկիրներից պայքարում է նաև սենեգալցի Սադիո Մանեն, մինչդեռ Հակիմին հնարավորություն ունի երկրորդ տարին անընդմեջ պահպանելու պատվավոր տիտղոսը։
Հատկանշական է, որ այս տարի տասնյակից դուրս են մնացել Նիգերիայի հավաքականի առաջատարները՝ 2023 թվականի դափնեկիր Վիկտոր Օսիմենը և Ադեմոլա Լուքմանը։ Այս հանգամանքը բուռն քննարկումների և դժգոհության առիթ է դարձել նիգերիական մամուլում՝ հատկապես հաշվի առնելով, որ մրցանակաբաշխությունն անցկացվելու է հենց Նիգերիայում։
Հավակնորդների ամբողջական տասնյակը․
- Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ)
- Բրահիմ Դիաս (Մարոկկո, «Ռեալ Մադրիդ»)
- Իսմայել Սայբարի (Մարոկկո, «Բավարիա»)
- Սադիո Մանե (Սենեգալ, «Ալ Նասր»)
- Իսմայիլա Սար (Սենեգալ, «Քրիսթալ Փելաս»)
- Պապ Գեյե (Սենեգալ, «Վիլյառեալ»)
- Ամադ Դիալո (Կոտ դ’Իվուար, «Մանչեսթեր Յունայթեդ»)
- Անտուան Սեմենյո (Գանա, «Մանչեսթեր Սիթի»)
- Յոան Վիսա (Կոնգոյի ԴՀ, «Նյուքասլ»)
- Տեբոհո Մոկոենա (ՀԱՀ, «Մամելոդի Սանդաունզ»)
Հավելենք, որ CAF Awards 2026 ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 7-ին՝ Նիգերիայի Լագոս քաղաքում։ Երեկոյի ընթացքում կորոշվեն նաև տարվա լավագույն դարպասապահը, մարզիչը, երիտասարդ ֆուտբոլիստը, ինչպես նաև լավագույն ազգային հավաքականն ու ակումբը։














