Հայտնի է, թե հունվարին ուր կարող է տեղափոխվել Բրունու Ֆերնանդեշը

22:40 • 03.11.26

Սաուդյան «Ալ-Հիլալը» դիտարկում է հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ անելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է TuttoMercatoWeb-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ գործարքի արժեքը կարող է կազմել 55 միլիոն եվրո։ Պորտուգալացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը մանկունիացիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, սակայն համաձայնագրի երկարաձգման շուրջ բանակցություններն այս պահին դադարեցված են։

Հիշեցնենք, որ Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանում է 2020 թվականից՝ Լիսաբոնի «Սպորտինգից» տեղափոխվելուց հետո։ Ընթացիկ մրցաշրջանում նա անգլիական ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Աղբյուրը`ArmSport.am