Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպայի համար լրացուցիչ 127 միլիարդ եվրոյի ծախս է առաջացրել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

23:38 • 03.11.26

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպայի համար վառելիքի ներմուծման գծով լրացուցիչ 127 միլիարդ եվրոյի ծախս է առաջացրել։

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցը փակվել է ԱՄՆ-իսրայելական զինված ուժերի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։