Համընդհանուր առողջապահությունը երբեք չի աշխատել․ Թրամփ
Համընդհանուր առողջապահությունը երբեք չի աշխատել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մարդիկ, ովքեր վիրահատության կարիք ունեն իրենց երկրում, ստիպված են սպասել 9 ամիս, 10 ամիս, իսկ երբեմն՝ ամբողջ մեկ տարի։ Այդ ժամանակ նրանց մի մասն արդեն մահացած է լինում։ Դա վատ գաղափար է։
Եթե դուք քաղցկեղ ունեք, երբեմն ստիպված եք սպասել երկու տարի։ Մարդկանց ուղարկվում են ծանուցումներ. «Մենք պատրաստ ենք ձեզ տեսնել»։ Եվ այդ ժամանակ նրանք արդեն մահացած են լինում։
Սպասումը տարիներ է տևում։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ վիրահատության, քանի որ դա չափազանց երկար է տևում իրենց երկրներում։
Այդ համակարգը չի գործում»,-նշել է նա։














