Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի երիտասարդական հավաքական
Սաուդյան «Ալ-Նասրի» պատանի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն իր նորամուտի հրավերն է ստացել Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների (Մ-17) հավաքականից:
Աստղային պորտուգալացու ավագ որդին ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակում՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Անդորրայի և Սերբիայի ընտրանիների դեմ հանդիպումներին:
Ազգային թիմ հրավերը հաջորդել է իսպանական ակադեմիաներից մեկում նրա մարզումների մասին լուրերին, ինչն արդեն հասցրել էր շշուկներ առաջացնել հավաքականում ֆուտբոլիստի միջազգային ապագայի վերաբերյալ: Հատկանշական է, որ Ռոնալդու կրտսերն արդեն հասցրել է պաշտպանել Պորտուգալիայի մարզական պատիվը Մ-15 և Մ-16 հավաքականների կազմում, սակայն, միևնույն ժամանակ, իրավունք ունի ներկայացնելու նաև Իսպանիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի և Կաբո-Վերդեի հավաքականները:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն այժմ 16 տարեկան է։ Իր ֆուտբոլային կրթությունը նա նախկինում ստացել է եվրոպական գրանդների՝ Թուրինի «Յուվենտուսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիաներում:














