Աշխարհաքաղաքական դաշտում տեղի ունեցողն ու աշխարհակարգի փլուզումը անխուսափելիորեն առաջացնելու են նաև ամերիկա–իսրայելյան հարաբերության վերանայման հարց․ Հակոբ Բադալյան

22:18 • 03.11.26

Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ կդադարեցնի Իսրայելին ամսական 4 միլիարդ դոլարի աջակցությունը։ Ըստ նրա, Նաթանյահուն է դիմել դրա համար, ասելով, որ զարգացած երկրին պետք չէ այդ աջակցությունը։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ մի քանի ամիս առաջ Նաթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պետք է չունենա ԱՄՆ ռազմական աջակցության ակնկալիք։

Հիմա Թրամփն է խոսում այդ մասին։

Ես արդեն երկու տարի է խոսում եմ, որ աշխարհաքաղաքական դաշտում տեղի ունեցողն ու աշխարհակարգի փլուզումը անխուսափելիորեն առաջացնելու են նաեւ ամերիկա–իսրայելյան հարաբերության վերանայման հարց։ Ավելին, այդ հարցն արդեն իսկ առկա է՝ վաղուց, եւ ծավալվում է տարբեր «հիբրիդային» դրսեւորումներով ու նաեւ Մերձավոր Արեւելքի համար մետաստազներով։ Այն իհարկե դեռ շատ «ջուր կքաշի», մինչ կհասնի մի որեւէ նոր՝ արդեն նոր աշխարհակարգին համարժեք հանգրվանի»,-գրել է նա։