Նոր Սահմանադրության նախագծից հռչակագրի հիշատակման վերացումը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ. բայց ո՞վ է երաշխավորում, որ դրանով ավարտվելու են Ադրբեջանի պահանջները. Ֆարմանյան

12:50 • 24.11.26

Նոր Սահմանադրության նախագծից հռչակագրի հիշատակման վերացումը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ. բայց ո՞վ է երաշխավորում, որ դրանով ավարտվելու են Ադրբեջանի պահանջները, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը:

«Անկախության հռչակագիրը պարզապես պատմական փաստաթուղթ չէ։ Այն մեր պետականության վերականգնման հիմնարար իրավական և քաղաքական ակտն է։ Հենց դրանով հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն՝ արձանագրելով մեր անկախ պետականության կամքը։

Այսօր նոր սահմանադրության նախագծից հռչակագրի հիշատակման վերացումը ներկայացվում է որպես խաղաղության ճանապարհ։ Բայց ո՞վ է երաշխավորում, որ դրանով ավարտվելու են Ադրբեջանի պահանջները։ Ո՞վ է երաշխավորում, որ վաղը նոր պահանջներ չեն ներկայացվելու։

Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա են Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնությունների հետ կապված լուրջ իրավաքաղաքական խնդիրներ։ Ինչո՞ւ պետք է միայն Հայաստանը վերանայի իր պետականության հիմնարար փաստաթղթերը, իսկ Բաքվի պահանջները մնան անփոփոխ»,- գրել է նա: