Իրանի մեծ ժողովուրդը Թրամփին խոշոր ռազմավարական պարտության մատնեց թե՛ ռшզմի դաշտում, թե՛ Հորմուզի նեղուցում, թե՛ Վաշինգտոնում․ Ռեզաի

21:36 • 04.11.26

Իրանի մեծ ժողովուրդը Թրամփին խոշոր ռազմավարական պարտության մատնեց թե՛ ռազմի դաշտում, թե՛ Հորմուզի նեղուցում, ինչպես նաև ծանր քաղաքական պարտության՝ Վաշինգտոնում։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզաին։

«Ամերիկայի քաղաքացիներն ու ԱՄՆ կառավարությունն իրենց ուսերին են կրում Թրամփի ռազմատենչ քաղաքականության չափազանց մեծ և ծանր ծախսերը։ Յուրաքանչյուր ոք, ով դուրս կգա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, դրա համար ծանր գին կվճարի՝ սկսած ռազմի դաշտից մինչև իր իսկ տան շեմը»,-նշել է նա։