Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ․ նրանք արդեն զանգահարել են, ցանկանում են քննարկել որոշ հարցեր․ Թրամփ

22:08 • 04.11.26

Ոչ, ոչ, ընդհանրապես չեմ անհանգստանում իմպիչմենտի համար։ Դեմոկրատական կուսակցությունը կջախջախվի, եթե առանց պատճառի իմպիչմենտի գնա։ Ի վերջո, ինչու պիտի իմպիչմենտ անեն, հաջողակ երկիր ունենալո՞ւ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հավանաբար ես կկարողանամ լեզու գտնել դեմոկրատների հետ: Նրանք արդեն զանգահարել են։ Ցանկանում են քննարկել որոշ հարցեր։ Դա հիանալի է»,-նշել է նա։