Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները. Թրամփ

10:20 • 04.11.26

Ես լիովին պատրաստ եմ ընդունել ընտրությունների արդյունքները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներն ընդունելու պատրաստակամության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահն ասել է, որ լիովին պատրաստ է ընդունել արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ։

«Ես սպասում եմ նրանց հետ աշխատելու հնարավորությանը։ Հավանաբար մենք ինչ-որ բան կմտածենք»,- նշել է նա։