Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Կարապետյանների տների խուզարկության մասին

10:08 • 04.11.26

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: 

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։ Այս մասին հայտնել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը: