ՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներ

10:54 • 04.11.26

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի չորրորդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանոյում» 0-2 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային»։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո հյուրերը երկրորդ կեսում կարողացան կոտրել մադրիդցիների դիմադրությունը։ 54-րդ րոպեին մյունխենյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Լենարտ Կառլը։ 74-րդ րոպեին Հարի Քեյնի փոխանցումից հետո Կոնրադ Լայմերը կրկնապատկեց «Բավարիայի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։

Լիգայի փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» նոյեմբերի 25-ին (երևանյան ժամանակով՝ կեսգիշերին՝ 00:00-ին) ուժերը կչափի նորվեգական «Վիկինգի» հետ, իսկ «Բավարիան» նույն օրը կեսգիշերին կհյուրընկալվի ֆրանսիական «Լիլին»։

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

  • «Բուդյո-Գլիմտ» — «Լիլ»՝ 0-0
  • ԼԱՍԿ — «Սլովան»՝ 4-0
  • «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռոմա»՝ 3-2
  • «Վիլյառեալ» — ՊՍԺ՝ 0-6
Աղբյուրը`ArmSport.am