Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը
ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում իր կուսակցության հաղթանակից հետո Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդ Չակ Շումերը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է լրագրողներին։
«Այս պատերազմը պետք է ավարտվի»,- ասել է նա։
Շումերն ընդգծել է, որ որոշ հանրապետականներ արդեն միանում են դեմոկրատներին՝ սատարելով ռազմական գործողությունները դադարեցնելու ջանքերին։
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում ամերիկացիներն ընտրել են 100 սենատորներից 35-ին, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորներին։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդած վերջին տեղեկություններով՝ դեմոկրատները մեծամասնություն են կազմելու Կոնգրեսի երկու պալատներում, որոնցում ներկայում գերիշխում են հանրապետականները։
Այս տարվա փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին, որոնց իրանական կողմը տվել է համարժեք պատասխան։ Հակամարտությունը տակավին մնում է չկարգավորված։










