Ազգայնականները փորձել են սպանել Օրհան Փամուկին
17:43 • 24.01.08
Վախի մթնոլորտ
Կամ «Թուրք ինքնության» հերթական պաշտպաններ
Համաձայն թուրքական մամուլի՝ ազգայնականները ցանկացել են սպանել գրականության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին։ «Էրգենեկոն» կազմակերպության Թուրքիայում «ոչնցացման ենթակա գործիչների» այսպես կոչված սև ցուցակում մի շարք հայտնի քուրդ քաղաքական գործիչների ու լրագրողների անուններ են« հաղորդում են թուրքական «Հուրրիյեթն» ու «Միլլիյեթը»։
Նախորդ օրը ոստիկանության կողմից կազմակերպված ստուգումների ընթացքում ձերբակալվել են ավելի քան 30 ազգայնականներ« դրանց թվում հայտնի աջակողմյան հասարակական գործիչներ ու նախկին զինվորականներ։ Վերջիններիս առաջադրվել է ահաբեկչական կազմակերպություն հիմնադրելու մեղադրանք։
Ազգայնականների տեսադաշտում նախ և առաջ քուրդ քաղաքական գործիչ Լեյլա Զանան և սյունակագիր Ֆեհմի Կորուն են։ Մեղմ ասած «մեծ հեղինակություն» ազգայնականների մոտ չի վայելում հատկապես թուրք արձակագիր Օրհան Փամուկը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զագվածային ջարդերի մասին իր արտահայտւթյունների համար։
«Էրգենեկոնի» ձերբակալված կասկածյալների թվում նաև աջակողմյան դատախազ Քեմալ Քերինչիզն է« ով «հանրաճանաչ» է «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքին և Օ.Փամուկին «Թուրք ինքնությունը» վիրավորելու պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար։
Համաձայն թուրքական ոստիկանության մամլո հաղորդագրությունների՝ այս կազմակերպությունը մեղադրվում է նաև Դինքի սպանության կազմակերպման մեջ« ինչպես նաև երկու տարի առաջ Թուրքիայում Գերագույն դատարանի վրա կատարված հարձակման համար։
«Էրգենեկոնը» Կենտրոնական Ասիայում թյուրքերի առասպելական հայրենիքի անվանումն է։ Պաշտոնական Անկարան սկզբում հերքում էր կազմակերպության «սև ցուցակի» գոյության հանգամանքը. մինչ այժմ արգելվել է անգամ որևէ տեղեկություն հրատարակել Ստամբուլի ոստիկանության կողմից կատարված ձերբակալությունների մասին։
«Երբ մարդ ապրում է աշխարհի այն հատվածում« որտեղ ես« ապա հազիվ թե այդօրինակ սպառնալիքներին կարևորություն տա։ Միևնույն է« դրանք պարբերաբար կրկնվելու են։ Այնուամենայնիվ, Նոբելյան մրցանակից և ընկերոջս՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո« այսպիսի սպառնալիքները ստիպված եմ այլ կերպ ընդունել»,- արձագանքում է Փամուկը։ Ի դեպ, նա 2007թ.` Հրանտ Դինքի սպանությունից հետո, մերժել էր այցելությունը Գերմանիա` զգուշանալով իր դեմ հնարավոր մահափորձերից։
Նա այլևս ոչ թե Ստամբուլում« այլ Միացյալ Նահանգներում է բնակվում։ «Ստամբուլը չեմ լքել։ Վերջերս էի այնտեղ ու շուտով կրկին վերադառնալու եմ։ Չեմ ուզում ընդհանրապես իմ իրավիճակը դրամատիկ գույներով ներկայացնել։ Ես միշտ էլ հեռու եմ եղել իրադարձություններից ու շատ հեռու Թուրքիայում քաղաքական լարվածություններից»,- նշում է Փամուկը։
Placeholder










