Նիկիտա Միխալկովի "12" կինոնկարն առաջադրվել է "Օսկարի"

19:29 • 25.01.08

«Լավագույն կինոնկար» անվանակարգի համար պայքարելու են Կոեն եղբայրների «Ծերերին այստեղ տեղ չկա» արյունալի կինոնկարը« որը պատմում է բարքերի անկման մասին« «Նավթ» դրաման, սիրո և պատերազմի մասին պատմող «Քավություն» բրիտանական դրաման« «Մայքլ Քլեյթըն» իրավաբանական թրիլերը և «Ջունո» երիտասարդական կատակերգությունը։
«Լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգում այս տարի ներկայացված են ռուս ռեժիսորների երկու աշխատանքներ՝ Նիկիտա Միխալկովի «12» և Սերգեյ Բոդրով Ավագի «Մոնղոլ» կինոնկարները։

Միխալկովի «12» կինոնկարը Սիդնի Լյումետի «12 բորբոքված տղամարդիկ» դասական կինոնկարի ռիմեյքն է։ «Մոնղոլ» կինոնկարը, որը ներկայացնում է Ղազախստանը, պատմում է Չինգիզխանի մասին։

«Լավագույն կինոռեժիսոր» անվանակարգում առաջադրվել են «Ծերերին այստեղ տեղ չկա»« «Նավթ», «Ջունո», «Մայքլ Քլեյթըն» և «Թիթեռը և ջրասուզային զանգ» կինոնկարների ռեժիսորները։

Տղամարդու լավագույն դերի համար պայքարելու են Ջորջ Քլունին, Դենիել Դեյ-Լյուիսը, Ջոննի Դեպը, Թոմմի Լի Ջոնսը և Վիգո Մորտենսենը։ Ավստրալիացի դերասանուհի Քեյթ Բլանշեթն առաջադրվել է երկու՝ «Կնոջ գլխավոր լավագույն դեր» և «Կնոջ երկրորդական լավագույն դեր» անվանակարգերում համապատասխանաբար «Էլիզաբեթ» և Բոբ Դիլանի մասին պատմող «Այնտեղ ես չկամ» կինոնկարների համար։

«Կնոջ լավագույն դեր» անվանակարգում ներկայացված են նաև բրիտանացի դերասանուհի Ջուլի Քրիսթին, ֆրանսուհի Մարիոն Կոտիյարը« Լաուրա Լիննին և կանադուհի Էլեն Փեյջը։

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։

«Օսկարի» հակապատկերը

Հայտնի են դարձել «Օսկարի» հակապատկեր «Ոսկե մորի» մրցանակաբաշխության թեկնածուների անունները, որը շնորհվում է ամենավատ դերասաններին« ռեժիսորներին և հեղինակներին։
Հայտնի ամերիկացի դերասան Էդի Մերֆին հայտնվել է «մորիների» ընդհուպ մինչև հինգ անվանակարգերում։ Սա մրցանակաբաշխության պատմության մեջ իր նախադեպը չունեցող ռեկորդ է։ «Նորբիթի հնարքները» կինոնկարը պատմում է մի հերոսի մասին« որը մեծ տարիքում հանդիպում է իր երազած կնոջը։ Մերֆին միաժամանակ երեք հերոսների է մարմնավորում։
«Ոսկե մորի» մրցանակաբաշխության հիմնադիր Ջոն Ուիլսոնը նշել է« որ երեք հերոսներից յուրաքանչյուրն այնքան զզվելի է« որ արժանի է առանձին մրցանակի։
«Ոսկե մորի» մրցանակաբաշխության երկու անվանակարգերում է հայտնվել դերասանուհի Լինդսի Լոխանը« ով հանդես է եկել «Ես գիտեմ, թե ով է ինձ սպանել» կինոնկարում։ Լոխանը մարմնավորում է տարբեր հերոսուհիների« սակայն այդպես էլ պարզ չի դառնում« թե արդյոք նրանք երկվորյակնե՞ր են« թե՞ միևնույն անձը։
Նշենք, որ «Ոսկե մորի» մրցանակաբաշխության «երջանիկ» թեկնածուներից է նաև Ջիմ Քերին «Համար 32» կինոնկարի համար։