Աննա Մելիքյանի ֆիլմը հաղթող ճանաչվեց

14:37 • 29.01.08

ԱՄՆ-ում ավարտվել է Սանդենս անկախ կինոյի փառատոնը.

Յուտա նահանգում անցկացվող Սանդենսը այս տարի տոնեց իր երեսունամյա հոբելյանը: Հիմնադրված լինելով Ռոբերտ Ռեդֆորդի կողմից` այն միշտ համարվել է ցածր բյուջեյով և Հոլիվուդից անկախ կինոարտադրություն: Բայց ներկայումս այստեղ նույնպես նկատել են հոլիվուդյան աստղերի, որոնցից ևս այս միջոցառումը անկախ է եղել: Այդ թվում “Սանդենսի” ծրագրում ընդգրկվել է նաև ռուսական մի ֆիլմ, որը և արժանացավ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակի:
Գրան-պրին հանձնվեց “Սառած գետ” ֆիլմին, որը պատմում է Ամերիկայում անօրեն ներգաղթյալների ճակատագրի մասին: Ժյուրիի անդամներից մեկի` Քվենտին Տարանտինոյի խոսքերով, այն իր տեսած ամենագրավիչ թրիլլերներից մեկն է: Ամերիկյան վավերագրական ֆիլմերի մրցույթում հաղթեց “Ջուր ---“ ֆիլմը` “Կատրինա” փոթորկի ժամանակ Լուիզիանա նահանգում ավելի քան երկու տարի վաղեմություն ունեցող դեպքերի մասին: Հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմն էր “Խելագարները”` կատակերգություն, որը պատմում է թմրամոլների հետ աշխատող հոգեբույժի և թմրադեղերի վաճառքով զբաղվողի հարաբերությունների մասին: Լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց շվեցարական “Պինգ-պոնգի արքան” ֆիլմը: Արտասահմանյան հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմ ճանաչվեց հորդանանյան “Աբու Ռաեդը”: Լավագույն արտասահմանյան վավերագրական ֆիլմերի ռեժիսյոր ճանաչվեց վրացուհի Նինո Կիրտաձեն` իր “Դուրակովո” ֆիլմի համար:
Վերջապես, լավագույն արտասահմանյան խաղարկային ֆիլմ նոմինացիայում հաղթեց Աննա Մելիքյանը իր “Ջրահարսը” ֆիլմով: Այն Ալիսա անունով աղջկա մասին պատմող ժապավեն է, ով համոզված է, որ կարող է խոսել ծովի հետ և իրականացնել ցանկացած երազանքներ: “Ջրահարս” –ի պրեմյերան տեղի ունեցավ Ռուսաստանում 2007 թվականի նոյեմբերին, և ֆիլմը, ունենալով 1,7 միլիոն դոլար բյուջե, գումարած մարկետինգի վրա ծախսված գումարը /2 միլիոն դոլար/, հավաքեց ընդամենը 1,3 միլիոն դոլար: Հուսանք, որ փառատոնից հետո ժապավենը կգնվի նաև այլ երկրներում: