Շարքային «Օսկարի» փրկությունը

15:26 • 14.02.08

 

Փետրվարի 13-ին պաշտոնապես ավարտվեց հոլիվուդյան սցենարիստների բողոքի ցույցը, ովքեր վերջիվերջո հասան իրենց աշխատանքային պայմանագրի վերանայմանը:

Սա նշանակում է, որ տարվա գլխավոր հոլիվուդյան իրադարձությունը` «Օսկարի» մրցանակաբաշխությունը, կկայանա: Սակայն 100 օր տևած ցույցերի ընթացքում հեռուստաընկերությունները, կինոստուդիաները, գովազդային ընկերություննրը և Լոս Անջելեսի տնտեսությունը արդեն կրել են հարյուրավոր միլիոնների վնաս: ԱՄՆ-ում շատերն արդեն խոսում են, որ ցույցերը կառուցվածքային փոփոխություններ են մտցրել ամերիկայի զբոսաշրջության արդյունաբերության մեջ:

Հիշեցնենք, որ ցույցերը սկսվել են 2007թ. նոյեմբերի հինգին` այն բանից հետո, երբ ամերիկյան սցենարիստները պահանջեցին ինտերնետով արձակվող զվարճացնող նյութերի և ֆիլմերի ու հեռուստաշոուների DVD տարբերակների վաճառքից ստացվող հեղինակային մասնաբաժնի ավելացում: Սկզբում նկարահանված նյութերի պաշարը թույլ էր տալիս հեռուստաընկերություններին պահպանել հպարտությունը: Բայց արդեն դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ ժամանակը ընկերություններին դեմ է ընթանում: Հունվարի վերջին հրապարակվեցին տվյալներ, որոնք ցույց էին տալիս, որ ցույցերի պատճառով նոր հեռուստաշոուների ցուցադրությունը դադարած (ցուցադրությունից հանվել է մոտ 69 շոու) ամերիկյան հեռուստաընկերությունների հեռուստազանգվածը կրճատվել է 15-25%-ով, իսկ մի քանիսի մոտ հեռուստազանգվածի կրճատումը կազմել մոտ 50%:

Մեկ այլ ահազանգ էր «Ոսկե գլոբուս» մրացանակաբաշխության տապալումը: Բացի բազմաթիվ գովազդային պայմանագրերից, միջոցառումը հանդիսանում է յուրօրինակ գովազդ նոր ֆիլմերի համար: Սովորաբար միջոցառումը դիտում են մոտ 20 մլն ամերիկացիներ, ովքեր էլ հետագայում հաճախում են կինոթատրոններ` «Ոսկե գլոբուսում» նշված ֆիլմերը դիտելու: Այս տարի միջոցառումը դիտել է ընդամենը 5,8 մլն մարդ. կինոյի փորձագետներն արդեն հաշվում են վարձույթներից ստացվող բաց թողնված եկամուտները:

Այժմ, երբ մոտենում է տարվա գլխավոր իրադարձության` "Օսկարի" ժամկետը, մրցանակաբաշխության անցկացումը կասկածի տակ էր դրվում. միջոցառման տապալման դեպքում կորուստները պարզապես կարող էին աղետաբեր լինել: Հունվարի վերջին բանակցություններին են միացել Disney և News Corp հզորագույն մեդիակազմակերպությունների գլխավոր ներկայացուցիչները: Պրոդյուսերները վերջիվերջո գնացին զիջումների սցենարիսների պահանջների հիմնական կետերում: Նախորդ հանգստյան օրերին WGA-ի ղեկավարները նախնապես համաձայնություն տվեցին նոր աշխատանքային պայմանագրին և դուրս բերեցին այն ամբողջ խմբի քվեարկմանը: Փետրվարի 25-ին WGA-ն պետք է վավերացնի նոր եռամյա աշխատանքային պայմանագիրը: