Մահացել է դերասան Բորիս Խմելնիցկին

15:32 • 17.02.08

Կյանքից հեռացել է կինոյի և թատրոնի հանրաճանաչ դերասան Բորիս Խմելնիցկին: Այս տխուր լուրը հայտնել է դերասանի բարեկամուհի, դերասան Անաստասիա Վերտինսկայան: Նա պատմել է, որ Խմելնիցկին մահացել է շաբաթ օրը իր տանը: Նրա սիրտը կանգ է առել ժամը 10:30-ին: 67-ամյա դերասանը վերջին տարիներին տառապում էր լուրջ հիվանդությունից: Վերջին հրաժեշտը տեղի կունենա երկուշաբթի ժամը 11:00-ին կինոյի Կենտրոնական տանը: 16:00-ին տեղի կունենա մահվան ժամերգությունը, և Խմելնիցկին կթաղվի Կունցևոյի գերեզմանատանը:
Բորիս Խմելնիցկին ծնվել է 1940թ. հունիսի 27-ին Պրիմորսկի շրջանի Ուսուրիյսկ քաղաքում: 60-ականների սկզբին նա տեղափոխվել է Մոսկվա և ընդունվել է սկզբում Շչուկինի անվան թատերական ուսումնարան, իսկ հետո` դեռևս ուսումնարանը չավարտած` Մոսկավայի դրամայի և կոմեդիայի թատրոն` "Տագանկա":
Շշուկինի ուսումարանն ավարտելուց հետո նա այստեղ աշխատել է ավելի քան քսան տարի: Բացի դերասան լիելուց` Խմելնիցկին նաև երաժշտություն է գրել այս թատրոնի ներկայացումների համար:
Թատրոնում խաղալու հետ մեկտեղ` Խմելնիցկին սկսեց նաև իր կարիերան կինոյում: Դերասանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, որոնց թվին են դասվում ճանաչված և սիրված այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են “Կարմիր վրանը”, “Իգոր իշխանը” և այլն: Բայցևայպես, երիտասարդ սերնդի հանդիսատեսի համար, ովքեր ծանոթացել են Խմելնիցկու արվեստի հետ դեռևս մանուկ հասակում, նա ընդմիշտ կմնա Վալտեր Սկոթի համանուն վեպի սյուժեով նկարահանած ֆիլմի “պատվարժան ասպետ Այվենհո” կամ աղքատների պաշտպան Ռոբին Հուդ “Ռոբին Հուդի նետերը” ֆիլմից: