Շվեյցարացի ոստիկանները գտան Վան Գոգի և Մոնեի առևանգված նկարները

22:10 • 19.02.08

Շվեյցարական ոստիկանությունը հայտնաբերել է նախորդ շաբաթ Ցյուրիխի թանգարանից առևանգված 4 նկարներից երկուսը: Ոստիկանները գտել են նկարները մի մեքենայում, որը կանգնած է եղել Ցյուրիխի հոգեբուժարանի մոտակայքում: Նկարների մասին իրավապահներին տեղեկացրել է հոգեբուժարանի անձնակազմի ներկայացուցիչ, ով նկատել է կասկածելի սպիտակ գույնի մեքենան, որի հետևի նստարանին դրված են եղել երկու կտավ: Ահազանգից հետո ոստիկանների մի խումբ անմիջապես մեկնել է դեպքի վայր և գտել է նկարագրված մեքենան Վինսենթ Վան Գոգի “Շագանակի ծաղկող ճյուղերը” (1890թ.) և Կլոդ Մոնեի “Կակաչները Վետեայի շրջակայքում” (1879թ.) նկարներով, որոնց ընդհանուր արժողությունը կազմում է 70 միլիոն շվեյցարական ֆրանկ: 

Առևանգված մյուս երկունկարները, որոնք պատկանում են Էդգար Դեգայի  և Պոլ Սեզանի վրձնին առայժմ չեն հրապարակվել: Ոստիկանները հրաժարվել են բացահայտել իրենց ենթադրությունները առևանգողների անձի կապակցությամբ, քանի դեռ հետախուզությունը շարունակվում է: Ամենակաևորը, որ նկարները վնասված չեն և արդեն տեղ են գտել Ցյուրիխի թանգարանի հավաքածուում: