"Դարի կողոպուտը" կիսով չափ բացահայտված է
Փետրվարի 19-ին հոգեբուժարանի ավտոկոյանատեղիի աշխատակիցը պատահաբար հայտնաբերել է մեկ շաբաթ առաջ Ցյուրիխի թանգարանից անհայտացած իմպրեսիոնիստների կտավները:
Այս իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ շվեցարական ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին Ցյուրիխի մասնավոր թանգարանից առևանգված չորս նկարներից երկուսը գտնվել են հոգեբուժական կլինիկայի կայանատեղիում կանգնեցված մեքենայում:
Գտնված կտավներն են Կլոդ Մոնեի "Կակաչները Վետեայի շրջակայքում" և Վինսենտ Վան Գոգի "Շագանակի ծաղկող ճյուղերը":
Հիվանդանոցի աշխատակիցը հայտնել է, որ գտել է նկարները կասկածելի սպիտակ մեքենայի հետևի նստատեղերի վրա:
"Թանգարանի տնօրեն Լուկաս Գլուրը արդեն քննել է կտավները և հայտարարել, որ դրանք հենց նույն առեվանգված նկարներն են", - հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչը:
"Ես շատ ուրախ եմ, որ նկարները գտնվել են: Բարեբախտաբար, երկու կտավներն էլ գտնվում են հրաշալի վիճակում", - ընդգծել է թանգարանի տնօրենը:
Ցյուրիխի ոստիկանապետը ավելացրել է, որ նկարները եղել են նույն շրջանակներում և ապակու տակ, ինչպես որ ցուցադրվում էին թանգարանում:
Կտավները գնահատվում են 63 մլն դոլար:










