Գիլյերմո դել Տորոն կարժանանա Կինոակադեմիայի մրցանակին
Հայտնի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն (Guillermo del Toro) Saturn Awards մրցանակաբաշխության արարողության ժամանակ կարժանանա անիմատոր Ջորջ Պելի անվան ֆանտաստիկ ժանրում ամենահեղինակավոր մրցանակի (George Pal Memorial Award):
Դել Տորոյի գործերից են երեք "Օսկարի" արժանացած "Ֆավնի բավիղը" ("Laberinto del Fauno, El"), և "Սատանայի ողնաշարը" ("Espinazo del diablo, El") ֆիլմերը:
Այժմ ռեժիսորը բանակցություններ է վարում Ջոն Թոլքիենի "Հոբիտ" վեպի հիման վրա ֆիլմ նկարահանելու վերաբերյալ:










