Ակրոպոլիսի թանգարանը կբացվի 2008թ. սեպտեմբերին
Հունաստանի մշակույթի նախարար Միխալիս Լիապիսը հայտարարել է Ակրոպոլիսի թանգարանի նոր շենքի բացման ժամկետները` 2008թ. սեպտեմբեր: Նա նաև նշել է, որ մոտակա ամսվա ընթացքում կավարտվի բոլոր ցուցանմուշների տեղափոխումը հին շենքից:
Շվեցարացի ճարտարապետ Բերնարդ Շումիի նախագծով կառուցված նոր թանգարանը տեղակայված է բլուրի ստորոտին, որի վրա վեր է խոյանում Ակրոպոլիսը:
Եռաչափ կառույցի 25 հազար խ/մ ընդհանուր մակերեսի վրա կտեղավորվեն հին թանգարանի բոլոր ցուցանմուշները, այդ թվում` նոր շենքի կառուցման ընթացքում հայտնաբերված գտածոները:
Վերին հարկում տեղակայված է Պարթենոնի մարմարյա արձանների համար նախանեսված սրահը, որոնք ներկայումս պահվում են Բրիտանական թանգարանում: Հունական իշխանությունները հույս չունեն վերադարձնել արձանները:










