Կայացավ ֆրանսիական "Սեզար" կինոմրցանակաբաշխությունը
Փետրվարի 22-ի երեկոյան Փարիզում հայտարարվել են ֆրանսիական ամենահեղինակավոր "Սեզար" մրցանակի արժանացածների անունները:
2007թ. տարվա լավագույն ֆիլմ կոչմանն արժանացել է թունիսյան ծագման ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի "La Graine et le Mulet" կինոժապավենը:
Վենեցիայի 75-րդ կինոփառատոնին հատուկ մրցանակի արժանացած այս ֆիլմը "Սեզար"-ներ ստացել է նաև "լավագույն ռեժիսուրա" և "օրիգինալ սցենար" անվանակարգերում, իսկ ֆիլմի գլխավոր դերասանուհի 21-ամյա Հաֆիսա Հերզին արժանացել է լավագույն դեբյուտ մրցանակին:
"Լավագույն դերասանուհի" անվանակարգում "Սեզարի" է արժանացել Մարիոն Կոտիյարին` "Կյանքը վարդագույնի մեջ" " (La Vie En Rose) ֆիլմի համար: Այս ֆիլմում դերակատարման համար Կոտիյարն առաջադրվել է նաև "Օսկարի" մրցանակաբաշխությանը:
Լավագույն դերասան է ճանաչվել ռեժիսոր Ջուլիան Շնաբելի "Սկաֆանդր և թիթեռնիկ" (The Diving Bell and the Butterfly) ֆիլմում նկարահանված Մատյե Ամալրիկը:
"Սկաֆանդր և թիթեռնիկ" ֆիլմը առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը "Լավագույն ռեժիսուրա" անվանակարգում:










