Christie's-ում վաճառքի է հանվել Մոնեի կտավը

00:41 • 23.02.08

2008թ. մայիսի 6-ին Նյու-Յորքում կայանալիք Christie's աճուրդին վաճառքի է հանվելու Կլոդ Մոնեի` մոտ 35 մլն դոլար գնահատվող "Արժանտեի երկաթգծային կամուրջը" կտավը:
Bloomberg գործակալությունը նշում է, որ նախորդ անգամ այդ կտավը վաճառքի էր հանվել 1988թ. և գնվել էր 13,3 մլն դոլարով:
"Արժանտեի երկաթգծային կամուրջը" ստեղծվել է 1873թ. "բարձր" իմպրեսիոնիզմի վաղ շրջանում:
Christie's աճուրդի տան իմպրեսիոնիստների բաժնի տնօրեն Յուսսի Պյուլկանենը նշում է, որ այդ ժամանակի և որակի գործերի մեծ մասը գտնվում է թանգարաններում, և միայն եզակիները` մասնավոր ձեռքերում:
Նրա կարծիքով` Մոնեի "Արժանտեի երկաթգծային կամուրջը" չի կարող անտարբեր թողնել Ռուսաստանից և Ասիայից գնորդներին, ինչպես նաև Կալիֆորնիայի Գետտի թանգարանի պես խոշոր հավաքածուներին: