Մարիոն Կոտիյարը արժանացավ "Օսկարի" "լավագույն կնոջ դերակատարում" անվանակարգում

08:18 • 25.02.08

“Կյանքը վարդագույնի մեջ” ժապավենում Էդիտ Պիաֆի դերակատարման համար դերասանուհի Մարիոն Կոտիյարը արժանացավ “Օսկարի” "լավագույն կնոջ դերակատարում" անվանակարգում:
Սա “Օսկարի” 80-րդ մրցանակաբաշխությանը ռեժիսյոր Օլիվյե Դաանի ժապավենին շնորհված երկրորդ արձանիկն էր:
Ֆրանսիացի դերասանուհին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ արժանացավ “Օսկար”-ին:
Այս անվանակարգում “Օսկարի” էին հավակնում Քեյթ Բլանշեթը ("Ոսկե դար"), Ջուլի Քրիստին ("Նրանից հեռու"), Լորա Լիննին ("Սեվիջի”) և Էլլեն Փեյջը ("Ջունո"):