Դենիել Դեյ-Լյուիսը ճանաչվել է լավագույն դերասան
Դերասան Դենիել Դեյ-Լյուիսը ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի “Նավթ” ֆիլմում դերակատարման համար արժանացել է “Օսկարի” "լավագույն տղամարդու դեր" անվանակարգում:
Այս արձանիկը Դեյ-Լյուիսի ցանկում երկրորդն էր: 1989թ. նա դարձել էր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ “Իմ ձախ ոտքը” ֆիլմի համար լավագույն տղամարդու դեր անվանակարգում “Օսկարի” արժանացած առաջին բրիտանացի դերասանը:
Եվս երկու անգամ նա առաջադրվել է, բայց ոչինչ չի ստացել:
Դեյ-Լյուիսի մրցակիցներն էին Ջորջ Քլունին ("Մայքլ Քլեյթոն"), Թոմի Լի Ջոնսը ("Էլա հովտում"), Ջոնի Դեպը ("Սուինի Թոդ` մանյակ-վարսավիրը") և Վիգո Մորտենսենը:










