Շեքսպիրյան “Մակբեթը” վերածել են կոմիքսի

17:27 • 25.02.08

Classical Comics բրիտանական խմբագրական ընկերությունը փետրվարի 25-ին թողարկել է Վիլյամ Շեքսպիրի “Մակբեթ” ողբերգության սեփական հրատարակությունը` կոմիքսի տեսքով կամ, ինչպես այն անվանում են, "գրաֆիկական վեպի" տեսքով:
The Guardian թերթի լրագրողը նշում է, որ գլամիսի տանի պատմությունը հրատարակվել է երեք տարբերակներով` տեքստի ամբողջական տարբերակով, կրճատված տարբերակով, ինչպես նաև ժամանակակից անգլերենով:
Կոմիքսի նկարազարդումները կատարել է Marvel բրիտանական բածանմունքի նկարիչներից մեկը` Ջոն Հավարդը:
“Մակբեթի” հետ մեկտեղ` Classical Comics-ը կոմիքսի տեսքով թողարկում է Շեքսպիրի ամենահայտնի քրոնիկներից մեկը` “Հենրիխ V”-ը: Հետագայում խմբագրությունը մտադիր է գրաֆիկական վեպերի տեսքով ներկայացնել շեքսպիրյան երեք այլ պիեսները` “Ռիչարդ III”-ը, “Փոթորիկը” և “Ռոմեո և Ջուլետը”, ինչպես նաև Մերի Շելլիի “Ֆրանկեշտեյնը”, Բրեմ Սթոկերի “Դրակուլան”, Շարլոտ Բրոնտեի “Ջեյն Էյրը”, Չարլզ Դիքենսի “Մեծ սպասումները” և “Ծննդյան տոների երգը”: