Լինդսի Լոհանը` վատագույն դերասանուհի

15:05 • 25.02.08

Լոս-Անջելեսում կայացել է “Ոսկե մորի” մրցանակաբաշխության արարողությունը, որը տարեկան մրցանակներ է շնորհում կինոյի ասպարեզում "կասկածելի" ձեռքբերումների համար: Անվանակարգերում թվով ամենաշատ մրցանակների արժանացել է միանգամից ութ արձանիկ վաստակած “Ես գիտեմ` ով է ինձ սպանել” ֆիլմը` Լինդսի Լոհանի դերակատարմամբ:
Ֆիլմի ստացած մրցանակների թվում էին վատագույն սցենար, վատագույն ռեժիսուրա և վատագույն ֆիլմ անվանակարգերում ստացած մրցանակները: Լինդսի Լոհանն արժանացել է միանգամից երկու “Ոսկե մորի” մրցանակների, ընդ որում, դրանցից մեկը` վատագույն դերասանուհի անվանակարգում:
Էդդի Մըրֆին գերազանցել է իր համագործակցին. նա արժանացել միանգամից երեք մրցանակի: Ժյուրին դերասանին հաղթող է ճանաչել “Վատագույն դերասան”, “Վատագույն տղամարդու երկրորդական դեր” և “Վատագույն կնոջ երկրորդական դեր” անվանակարգերում: Այս բոլոր մրցանակները Մըրֆին ստացել է ընդամենը մեկ` “Նորբիթի խորամանկությունները” ֆիլմի համար: