Բրիտանական թանգարանը ստիպված է նկարներ վաճառել
Բրիտանական Watts Gallery թանգարանը ստիպված է վաճառել երկու նկար` 1,4 մլն ֆունտ ընդհանուր արժողությամբ, որպեսզի վերանորոգի կաթացող տանիքը: Այդ մասին գրում է The Guardian պարբերականը:
Թանգարանը որոշել է վաճառել Էդվարդ Քոլի Բըրն-Ջոնսի “Սիրո հաղթանակ” և Ալբերտ Ջոզեֆ Մուրի “Հասմիկ” կտավները, որպեսզի ապահովի մնացած հավաքածուի անվտանգությունը:
1904թ. բացված ցուցահանդեսի շենքն այսօր վերանորոգման կարիք ունի:
The Watts Gallery թանգարանը հիմնադրվել է կյանքի օրոք մեծ հեղինակություն վայելող նկարիչ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի այրու կողմից:










