2008թ. Նոբելյան մրցանակի է առաջադրվել 197 մարդ և կազմակերպություն
2008թ. Նոբելյան մրցանակի է հավակնում 197 մարդ և կազմակերպություն: Սա մրցանակաբաշխության ամբողջ պատմության ընթացքում թեկնածուների քանակի մեծությամբ երկրորդն դեպքն է:
Թեկնածուների ամենամեծ թիվը գրանցվել է 2005թ., որն այն ժամանակ կազմել է 199: Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն:
Ենթադրվում է, որ մրցանակին հավակնողների ցուցակում ընդգրկված կլինեն Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, ինչպես նաև Էսպերանտո միջազգային լեզուն:










