Չարլզ Դիքենսի ձեռագրերը վաճառքի են հանվել Christie's աճուրդում
Christie's աճուրդի տունը վաճառքի է հանել Քենյոն Սթարլինգի արխիվում մինչ օրս պահվող Չարլզ Դիքենսի ձեռագրերը:
Ապրիլի 2-ին կայանալիք աճուրդին վաճառքի կհանվեն նաև Դիքենսի` 150-250 հազար դոլար գնահատվող “Փիքվիքյան ակումբի նոթագրություններ”-ից մի քանի էջ, ինչպես նաև անգլիացի գրողի` Ջորջ Էլիոթին նվիրված “Ոչ առևտրական գործերով ճանապարհորդը” գրքի առաջին օրինակը: Դիքենսի մակագրությամբ այդ գիրքը գնահատվում է 100-150 հազար դոլար:
Աճուրդից կվաճառվի նաև “Փիքվիքյան ակումբի գրառումները” գրքի առաջին օրինակի նկարազարդումները, որոնք արվել են Հաբլոթ Ք. Բրաունիի կողմից: Այս նկարչի գործերը վերջին անգամ աճուրդի էին հանվել 30 տարի առաջ:
Ընդհանուր առմամբ, Դիքենսին նվիրված աճուրդի արդյունքում Christie's-ը հույս ունի վաճառել 2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ իրեր:










