Էնթոնի դը’Օֆֆեյը իր հավաքածուն նվիրել է Թեյթ պատկերասրահին

09:12 • 28.02.08

Լոնդոնցի արթ-դիլեր Էնթոնի դը’Օֆֆեյը Թեյթ պատկերասրահին է նվիրաբերել 125 մլն ֆունտ (մոտ 250 մլն դոլար) գնահատվող ժամանակակից արվեստի իր հավաքածուն:
Դը’Օֆֆեյի հավաքածուում ընդգրկված է 725 ցուցանմուշ, այդ թվում` Էնդի Ուորհոլի` 232, և ամերիկացի լուսանկարիչ Դայան Արբուսի 69 սև-սպիտակ նկարներ: Դը’Օֆֆեյի հավաքածուում ընդգրկված հեղինակների թվում են Ջեֆ Քունսը, Գիլբերթն ու Ջորջը և Դեմիեն Հըրսթը:
Չնայած դը’Օֆֆեյի հավաքածուն նվիրաբերվում է Թեյթ պատկերասրահին, արթ-դիլերը կստանա 26,5 մլն ֆունտ` որպես հավաքածուի ստեղծման համար արված ծախսերի փոխհատուցում: