Բոյախյանը կվիճարկի Փարաջանովի “Խորհրդավոր ընթրիք”-ի հեղինակային իրավունքը

15:50 • 29.02.08

Նկարիչ Վալերի Բոյախչյանը մտադիր է վիճարկել Սերգեյ Փարաջանովի “Խորհրդավոր ընթրիք” կոլաժի հեղինակային, որը վերջերս վաճառվել է լոնդոնյան MacDougall աճուրդից:
“Փարաջանովի “Խորհրդավոր ընթրիք” ստեղծագործությունը վաճառվել է ավելի քան 178 հազար դոլարով ռուսական արվեստի լոնդոնյան աճուրդում: Մինչ օրս ХХ դարում համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայտնի կինոռեժիսորի կոլաժների գինը չի գերազանցել 9 հազար դոլարը: Սակայն չի բացառվում, որ “Խորհրդավոր ընթրիքը” հանդիսատեսին ևս մեկ անակնկալ կմատուցի: Նկարիչ Վալերի Բոյախչյանը պնդում է, որ այդ ստեղծագործության հեղինակային իրավունքն իրենն է, և ոչ թե Փարաջանովինը”, - ասվում է հայտարարության մեջ:
Բոյախչյանի խոսքերով` “Խորհրդավոր ընթրիքը” ստեղծվել է Նյու-Յորքում այն ընթացքում, երբ ինքը աշխատում էր Մետրոպոլիտեն-Օպերա թատրոնում:
2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերից հետո դրանց անմիջական ականատես Բոյախչյանը ծանր հիվանդացել է: Իրավիճակից օգտվել է մի ռուս արվեստաաբան, որը, Բոյախչյանի պնդմամբ, իրենից վերցրել է կտավը`Մոսկվա թռչող ինքնաթիռի տոմսի փոխարեն:
Այժմ նկարիչը մտադիր է հասնել իր հեղինակային իրավուքների հաստատմանը:
Բոյախչյանը հայտնի է իր կոլաժներով: Սակայն, ի տարբերություն ապլիկացիայի մեթոդով աշխատող Փարաջանովի` նա, որպես կանոն, ստեղծում է իր գլուխգործոցները թելի և ասեղի օգնությամբ` նյութի փոքր կտորներ կարելով կտավի մակերեսին: